«Իսկ իր կատարած արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք եւ ի՞նչ պարբերականությամբ»․ Միքայել սրբազանի պաշտպանի պատասխանը Ռուբեն Բաբայանին

Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Տիկնիկային թատրոնի ռեժիսոր Ռուբեն Բաբայանի հայտարարությանը Միքայել սրբազանին ճիպոտահարելու մասին։

Արդյոք սա բռնության կո՞չ չէ, հարցին փաստաբանը պատասխանեց․ «Շատ ցավալի է, որ մեր հայաստանյան իրականության մեջ մտավորականն իրեն թույլ է տալիս նման անհեթեթ եւ անհոդաբաշխ խոսակցություն։ Այսինքն՝ այդ մտավորականի կարծիքով մենք պետք է նահանջ արձանագրենք իրավակարգից եւ գնանք ռեպրեսիվ գործողությունների դաշտ։ Փոխադարձ հարց ունեմ տվյալ անձնավորությանը՝ իսկ իր կատարած արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք եւ ինչ պարբերականությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Մարինե Ֆարմանյանն ասաց, որ Միքայել սրբազանի գործով վերաքննիչ բողոքը ներկայացրել են արդարադատության ակնկալիքով։ Բայց թե ինչ որոշում կկայացնի դատարանը, ժամանակը ցույց կտա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment