Ունենք որակ, և ցանկանում եմ, որ հասնենք փլեյ–օֆֆ փուլ․ «Նոայի» գլխավոր մարզիչ

«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խորվաթական Jutarnji-ի հետ զրույցում խոսել Հայաստանի, «Նոայի» և Խորվաթիայի չեմպիոնի նկատմամբ տոնած հաղթանակի մասին։ Հայաստանում այս հաղթանակը մեծ արձագանք ունեցավ, որովհետև մեծ իրադարձություն է, երբ Հայաստանի չեմպիոնը հաղթում է Խորվաթիայի չեմպիոնին։ «Մեծ հաղթանակ էր, մանավանդ որ մեր կազմից բացակայում էին 7-8 ֆուտբոլիստներ, որոնք հիմնականում կա՛մ խաղում են մեկնարկային կազմում, կա՛մ դուրս … Read more

Մենք եկել էինք երեք միավոր վաստակելու․ Ռիեկայի կիսապաշտպանը՝ Նոայի հետ խաղի մասին

«Ռիեկայի» կիսապաշտպան Լուկա Մենալոն հիասթափված է Կոնֆերենցիաների լիգայի շրջանակում «Նոայից» կրած պարտությունից։ Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու ֆուտբոլիստն ամփոփել է երեկվա հանդիպումը։ «Երեկ մենք լի էինք լավատեսությամբ և այլ ակնկալիքներ ունեինք, բայց հինգերորդ րոպեին բաց թողեցինք գոլ, իսկ հետո ստացանք կարմիր քարտ։ Չնայած տասը հոգով մնալուն՝ փորձեցինք խաղ կառուցել։ Հակառակորդը ուժեղ թիմ է, ունի մի քանի … Read more

Մենք շատ թանկ ենք վճարում սխալների համար․ Ռիեկայի գլխավոր մարզիչ — Armsport.am

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության մեկնարկային տուրում «Նոան» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։ Միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։ Խաղից հետո «Ռիեկայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսն ամփոփել է հանդիպումը. «Մենք առաջին մի քանի րոպեներին գերիշխում էինք, բայց հետո եղավ այդ դժբախտ գոլը, որը փոխեց ամեն ինչ։ Հետո նորից փորձեցինք, բայց … Read more

🎥 ԿԼ․ Նոան լիգայի փուլի առաջին խաղում պարտության մատնեց Խորվաթիայի չեմպիոնին

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի առաջին տուրում Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում նվազագույն հաշվով առավելության հասավ Խորվաթիայի գործող չեմպիոն «Ռիեկայի» նկատմամբ (1-0)։ Երևանյան ակումբի կազմում հանդիպման միակ և հաղթական գոլը 6-րդ րոպեին հեղինակեց բոսնիացի հարձակվող Նարդի Մուլահուսեյնովիչը։ Խորվաթական ակումբը հանդիպման մեծ մասը (30-րդ րոպեից սկսած) խաղում էր 10 … Read more

Հայաստանում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է․ Գրգիչի հարցազրույցը Jutarnji list-ին

«Նոայի» հարձակվող Ալեն Գրգիչն ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի մեկնարկային տուրի՝ խորվաթական «Ռիեկայի» հետ խաղից առաջ հարցազրույց է տվել խորվաթական Jutarnji list-ին։ «Այստեղ [Հայաստանում, խմբ․] ամեն ինչ բարձր՝ եվրոպական մակարդակի վրա է: Սկսած պայմաններից մինչև ակումբի անձնակազմի վերաբերմունքը և մեզ տրամադրվող հնարավորությունները՝ ամեն ինչ գերազանց է: Ինչ վերաբերում է թիմին, այն ունի մեծ … Read more

Հայաստանում դժվար հանդիպում է սպասվում, բայց նպատակը 3 միավորն է․ Ռադելիչ

«Ռիեկայի» կենտրոնական պաշտպան Ստեպան Ռադելիչը խոսել է «Նոայի» հետ կայանալիք խաղի մասին՝ կիսվելով իր սպասումներով։ «Հայաստանում մեզ դժվար հանդիպում է սպասվում: Թիմի մարզավիճակն այժմ լավագույնը չէ, բայց մենք պատրաստ կլինենք և նպատակ ունենք վաստակել երեք միավոր: Հույս ունեմ, որ այս խաղը շրջադարձային կդառնա մեզ համար: Եվրոպական խաղերը միշտ տարբերվում են առաջնությունից, քանի որ դրանք առանձնահատուկ … Read more

Նոան սիրում է օգտագործել քամին խաղի ընթացքում․ Ռիեկայի գլխավոր մարզիչ — Armsport.am

Խորվաթական «Ռիեկայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսն ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության լիգայի փուլի մեկնարկային տուրի՝ «Նոայի» հետ խաղից առաջ խոսել է իր թիմի նպատակների մասին։ «Մենք սկսում ենք մեր եվրոպական ճանապարհը, որը մեծ բեմ է և մոտիվացիայի աղբյուր բոլորի՝ խաղացողների, երկրպագուների և ակումբի համար: Մենք առավելագույնս մոտիվացված ենք և վստահ, որ կարող ենք Կոնֆերենցիաների լիգան … Read more

Նոայի հաջողությունները ՀՊԼ-ում երազանք են Ռիեկայի համար Խորվաթիայի առաջնությունում․ Jutarnji list

Խորվաթական Jutarnji list օրաթերթը ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի՝ «Նոա» — «Ռիեկա» խաղից առաջ ներկայացրել է Հայաստանի չեմպիոնին՝ հետաքրքիր հոդված ներկայացնելով Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի մասին։ «Վիճակահանությունը մրցակիցներ է դարձրել երկու երկրների գործող չեմպիոններին, որոնք չեն կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի կամ Եվրոպայի լիգայի որակավորման փուլերը, և ի տարբերություն «Ռիեկայի», «Նոան» նախորդ մրցաշրջանում վստահորեն նվաճել է … Read more

Սպասելիքները մեծ են․ Ռիեկայի կիսապաշտպանը՝ Նոայի հետ խաղի մասին — Armsport.am

2025/2026 մրցաշրջանի ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի մեկնարկային տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի խորվաթական «Ռիեկայի» հետ։ Այս առիթով «Ռիեկայի» կիսապաշտպան Լուկա Մենալոն կիսվել է իր սպասումներով խորվաթական ակումբի պաշտոնական կայքում. – Ուրախ եմ, որ երկրորդ անգամ եմ խաղում «Ռիեկայի» կազմում եվրոպական մրցաշարի խմբային փուլում: Սպասելիքները մեծ են. մեր նպատակն … Read more

Ովքեր են Նոայի մրցակիցները Կոնֆերենցիաների լիգայում — Armsport.am

ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026 մրցաշրջանի լիգայի փուլում Հայաստանի չեմպիոն «Նոան» կմրցի հետևյալ թիմերի հետ՝ լեհական «Լեգիայի», խորվաթական «Ռիեկայի», չեխական «Սիգմայի», ուկրաինական «Դինամո Կիևի», շոտլանդական «Աբերդինի» և ռումինական «Ունիվերսիտատյա Կրայովայի» դեմ։ «Նոան» տնային խաղերում կընդունի «Լեգիային», «Ռիեկային» և «Սիգմային», իսկ արտագնա խաղեր կանցկացնի Ուկրաինայում, Շոտլանդիայում և Ռումինիայում։ Եկեք ավելի մանրամասն ծանոթանանք Հայաստանի չեմպիոնի մրցակիցներին։ «Լեգիա» (Լեհաստան) … Read more