Մենք շատ թանկ ենք վճարում սխալների համար․ Ռիեկայի գլխավոր մարզիչ — Armsport.am

ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ․ խաղարկության մեկնարկային տուրում «Նոան» Երևանի «Հանրապետական» մարզադաշտում 1:0 հաշվով հաղթեց Խորվաթիայի չեմպիոն «Ռիեկային»։ Միակ գոլը 6-րդ րոպեին խփեց Նարդին Մուլահուսեյնովիչը։

Խաղից հետո «Ռիեկայի» գլխավոր մարզիչ Վիկտոր Սանչեսն ամփոփել է հանդիպումը.

«Մենք առաջին մի քանի րոպեներին գերիշխում էինք, բայց հետո եղավ այդ դժբախտ գոլը, որը փոխեց ամեն ինչ։ Հետո նորից փորձեցինք, բայց տեղի ունեցավ հիմար հեռացումը։ Փորձեցինք փոխարինումներով հասնել ոչ-ոքիի։ Որոշ խաղացողներ վերադառնում էին վնասվածքներից հետո։

Ես տեսա թիմի լավ խաղը, երբ դեռ «տասնմեկը տասնմեկի դեմ» էր։ Կային շատ դրական պահեր, բայց մեզ պետք է նվազեցնել այն սխալների քանակը, որոնց համար չափազանց թանկ ենք վճարում։

«Նոան» ունի որակյալ խաղացողներ, նրանք խաղում օգտագործում են անգամ դարպասապահին, և մեզ մոտ շատ տարբերակներ չկային։ Փորձեցինք ինչ-որ բան փոխել փոխարինումներով։ Այժմ պետք է կենտրոնանանք առաջնության վրա և պատրաստվենք հաջորդ խաղին, որը շատ շուտով է։ Մենք պետք է շարունակենք կատարելագործվել»․- ասել է Սանչեսը Arenasport-ին տված հարցազրույցի ժամանակ։

Leave a Comment