Սպասելիքները մեծ են․ Ռիեկայի կիսապաշտպանը՝ Նոայի հետ խաղի մասին — Armsport.am

2025/2026 մրցաշրջանի ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի լիգայի փուլի մեկնարկային տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի խորվաթական «Ռիեկայի» հետ։

Այս առիթով «Ռիեկայի» կիսապաշտպան Լուկա Մենալոն կիսվել է իր սպասումներով խորվաթական ակումբի պաշտոնական կայքում.

– Ուրախ եմ, որ երկրորդ անգամ եմ խաղում «Ռիեկայի» կազմում եվրոպական մրցաշարի խմբային փուլում: Սպասելիքները մեծ են. մեր նպատակն է խաղ առ խաղ առաջ գնալ, բարելավել մեր ներկայիս ոչ այնքան լավ տպավորությունը և հավաքել հնարավորինս շատ միավորներ։

Մենալոն նաև նշել է, որ «Նոան» իր համար լիովին անծանոթ մրցակից չէ.

– «Նոայում» կան մի քանի խաղացողներ մեր տարածաշրջանից, և ես ճանաչում եմ նրանց մարզչին, ով ժամանակին եղել է իմ օգնականը: Բոսնիա և Հերցեգովինայի երիտասարդական հավաքականում խաղացել եմ Մուլահուսեյնովիչի հետ, Զոլոտիչը հանդես է եկել Բոսնիայի Պրեմիեր լիգայում, Գրգիչն ու Յակոլիշը՝ Խորվաթիայի առաջնությունում, իսկ երկու խաղացողների հետ խաղացել եմ «Օլիմպիայում»: Սա հետաքրքիր խումբ է՝ կազմված տարբեր երկրների խաղացողներից: Վաղը կտեսնենք, թե ինչպես կդրսևորեն իրենք իրենց, – ավելացրել է նա։

Հանդիպման մեկնարկը 20։45-ին է։

Leave a Comment