Թրամփի երկրորդ նախագահության մեկ տարին — Հայաստանի Հանրային Ռադիո

Աշխարհակարգի փոփոխություն Ճիշտ մեկ տարի առաջ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփը ստանձնել է 47-րդ նախագահի պաշտոնը՝ նա ոչ թե վերընտրվել է, այլ մեկ ժամկետ սպասել և նորից է ընտրվել: Ընդ որում հաջողացրել է երկու անգամ ենթարկվել իմպիչմենտի: Նրա ընտրությամբ փոխվել է գրեթե ամբողջ աշխարհակագրը: Որո՞նք են արտաքին ասպարեզում Թրամփի երկրորդ պաշտոնավարման առաջին տարվա առավել կարևոր … Read more

Աշխարհի միլիարդատերերի համակցված կարողությունը հասել է պատմական առավելագույնի․ ի՞նչ են ամենաշատը գերադասում ձեռք բերել նրանք

Միլիարդատերերն այսօր աշխարհում ավելի շատ փող և քաղաքական իշխանություն ունեն, քան երբևէ՝ ներկայացված է Oxfam բարեգործական կազմակերպության նոր զեկույցում, որում մտահոգություն է ներկայացված, որ միլիարդատերերը ոչ միայն ավելի հարուստ են, քան երբևէ, այլև ամրապնդում են իրենց վերահսկողությունը քաղաքականության, լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի նկատմամբ։   Աշխարհի բնակչության ամենահարուստ 1 տոկոսը վերահսկում է համաշխարհային հարստության գրեթե 44 … Read more

«Ոչ դատավորների» թիվը դատավորների էթիկայի հանձնաժողովում կավելանա

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել ու ընդունել է Դատական օրենսգրքում առաջարկվող  փոփոխությունները, որոնցով նախատեսվում է փոխել դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմը։ Գործադիրն առաջարկում է մեծացնել  կառույցի «ոչ դատավոր» անդամների թիվը։ Սա, ըստ նախագծի հեղինակների, կնպաստի դատական համակարգի առողջացմանը, մասնավորապես՝ կնվազեն «կորպորատիվիզմի» դրսևորումները, երբ դատավորները խուսափում են իրենց գործընկերներների էթիկան դարձնել քննարկման … Read more

Գրենլանդիայից՝ Ոսկու շուկա․ ինչո՞ւ է ոսկին թանկանում

Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցողից է նաև կախված, թե այսօր Երևանի ոսկու շուկայում որքան կվճարես մոտալուտ հասանիքի նվերի համար․ այս թվացյալ, իրար հետ կապ չունեցող թեմաները կապում է Դոնալդ Թրամփը։ Միացյալ նահանգերի նախագահը Եվրոպական երկրներին սպառնացել է մաքսատուրքեր կիրառել ԵՄ-ից ԱՄՆ մտնող ապրանքների համար, եթե նրանք չհրաժարվեն Գրենլանդիայի նկատմամբ իրենց դիրքորոշումից, Եվրոպան էլ հայտարարել է՝ այդ … Read more

Քուրդ-սիրիական հրադադարից հետո Սիրիայի հյուսիսում նոր լարվածություն է առաջացել

Երկօրյա զինված բախումներից հետո սիրիական կառավարական ուժերը և դաշնակից աշխարհազորայինները  քրդական ուժերին դուրս են մղել երկրի հյուսիսից։ Այդ տարածքները քրդերը վերահսկում էին գրեթե 10 տարի, գրում է CNN-ը։ Այս վերջին լարվածությունը հաջորդեց Սիրիայի կառավարության ու քրդական ուժերի կողմից կառավարվող «Սիրիայի դեմոկրատական ուժեր»-ի միջև կնքված հրադադարի համաձայնագրին։

Որքա՞ն են վարձատրվում Շիրակի մարզի մանկվարժները․ բարձր աշխատավարձ ստացող ուսուցիչների թիվն ավելանում է

Որքա՞ն են վարձատրվում Շիրակի մարզի մանկվարժները, և արդյո՞ք նրանց շարքերում կան բարձր աշխատավարձ ստացողներ: Այս և կրթական ոլորտին վերաբերող այլ հարցերի է պատասխանել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը լրագրողների հետ հանդիպմանը: Մարզպետն անդրադարձել է նաև դպրոցների առաջիկայում սպասվող միավորմանը, դպրոցներում հնարավոր  դրամահավաքության վերահսկմանը, ինչպես նաև մարզում ընթացող դպրոցաշինությանը: Վերջին շրջանում մանկավարժների ատեստավորման գործընթացը տարաբնույթ քննարկումների առիթ … Read more

Ռազմական էսկալացիայի ռիսկը նվազել է․ Արտաքին հետախուզության ծառայությունը զեկույց է հրապարակել

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը գործունեության 3-րդ տարում հրապարակել է «Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ» 2026 թվականի տարեկան զեկույցը, որը կառույցի ներկայացրած երկրորդ փաստաթուղթն է։ Ամենամյա զեկույցում գնահատվում են այն հիմնական ռիսկերը, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն պայմանավորում են Հայաստանի անվտանգային միջավայրը։ Նշվում է, որ զեկույցի գնահատականները բաց և փակ աղբյուրներից ստացված հետախուզական տեղեկությունների համալիր վերլուծության … Read more

Կանոնները հայտնի են, մրցակցային դաշտը հավասար է. փոփոխություններ «Գնումների մասին» ՀՀ օրենքում

«Գնումների մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունների նպատակը խաղի հստակ կանոններ սահմանելն է։ Խորհրդարանում քննարկվել է առաջարկը։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավաննեսյանը ներկայացրել է գործող կարգը։ Նա նշել է, որ այժմ ՀՀ-ում գործում է այնպիսի կարգավորում, ըստ որի գնումների պայմանագրի կառավարման հետ կապված վեճ առաջանալիս դատարանը իրավասու է կասեցնելու պատվիրատուի գործողությունները։ Սա իր հերթին նոր խնդիրներ է … Read more

Ադրբեջանական զենք տեղափոխող օդանավը հատե՞լ է ՀՀ օդային սահմանը

Հայաստանի օդային սահմանը հատել է ադրբեջանական Silk Way օդանավը. Sputnik Արմենիայի լրագրողն է ֆիքսել այն։ Նման թռիչք եղե՞լ է, ի՞նչ է տեղափոխել օդանավը, իսկ նորմա՞լ է, որ ադրբեջանական օդանավը, որ հայտնի է զենք տեղափոխելով, հատել է Հայաստանի օդային սահմանը։

ՀՀ-ում ջրծաղկի ու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման համար ավելի շատ են դիմում

Հայաստանում պատվաստումների ընդհանուր ցուցանիշի աճը ոլորտի պատասխանատուները անչափ կարևոր են համարում՝ վստահության ավելացում նկատելով պլանային պատվաստումների ցանկում ավելացած նոր պատվաստումների և մանկական հիվանդությունների կանխարգելման ծրագրերի, այդ թվում՝ մարդու պապիլոմավիրուսի (HPV) և ջրծաղկի դեմ պատվաստումների դեպքում։ Իրազեկման հետևողական աշխատանքի կողքին բուժաշխատողների պատրաստվածության բարձրացումն ու ծնողների ներգրավումն է կարևորվում։ Այս առումով որոշակի տարակարծություններ են առաջ եկել այն … Read more