Ինչպե՞ս կազդեն տարածաշրջանային իրադարձությունները Հայաստանի վառելիքի շուկայի վրա

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով աշխարհի շատ երկրներում թանկանում են էներգակիրները։ Հայաստանում տարբեր փորձագետներ ընդգծում են, որ երկարաժամկետ հեռանկարում հակամարտության ազդեցությունը երկրի տնտեսության վրա ակնհայտ է լինելու։ Միջազգային բորսաներում էներգակիրների գները շատ արագ են փոխվում։ Ի՞նչ ազդեցություն կունենան Հայաստանի վառելիքի շուկայի վրա այդ փոփոխությունները։ Բենզինի հայաստանյան շուկայում գների տատանումներ են։ Որոշ լցակայաններում վերջին մի … Read more

Իսլամաբա՞դ, թե՞ Մոսկվա․ ո՞ր երկիրը կդառնա միջնորդ իրանա-ամերիկյան բանակցություններում

Մերձավոր Արևելքում պատերազմի 25-րդ օրն է, ԱՄՆ, Իսրայելը և Իրանը շարունակում են փոխադարձ հարվածները։ Չնայած, որ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ 5-օրյա դադար է հայտարարում, և իսրայելա-ամերիկյան ուժերը չեն թիրախավորելու Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, ռազմական գործողություններն, այնուամենայնիվ, շարունակվում են։ Իսկ Դոնալդ Թրամփի այդ հայտարարության հիմնավորումն այն էր, որ վերջին օրերին Վաշինգտոնն ու Թեհրանը իր խոսքով՝ «լավ և արդյունավետ … Read more

Ի՞նչ արժեն գերժամանակակից զենքերը և ինչպես են փոխում դրանք պատերազմի դեմքը

Ի՞նչ արժե ամերիկյան գերժամանակակից F-35 կործանիչ, ի՞նչ նոր զինատեսակներ են կիրառում հակամարտող կողմերը Իրանի դեմ պատերազմում։ Մասնագետները կարծում են, որ այս հակամարտությունն էապես տարբերվում է անցած տարվա 12-օրյա պատերզամից և աչքի է ընկնում նորագույն զինատեսակների աննախադեպ կիրառությամբ, հատկապես Իրանի կողմից։ Ռազմական փորձագետների կարծիքով՝ նոր զինատեսակների առկայությունը Իրանի արսենալում և հակառակորդի հարձակումները զսպելու Թեհրանի կարողությունները Վաշինգտոնին … Read more

«Ցավում եմ Հրայր Թովմասյանի համար»․ ՍԴ դատավորի թափուր աթոռին հավակնում է Վլադիմիր Վարդանյանը

Թեև գործող ԱԺ-ի լիազորությունների ավարտին քիչ ժամանակ է մնացել, բայց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։ Նա ընդունել է ՀՀ նախագահի առաջարկը և համաձայնել առաջադրվելու ՍԴ դատավորի պաշտոնում։ Մանդատից հրաժարվելու որոշումը Վարդանյանը հիմնավորել է փակ գաղտնի քվեարկության ժամանակ գործընկերներին չկաշկանդելու մտադրությամբ։ Իսկ թե որքանով … Read more

ՀԷՑ-ը «ֆինանսական դիետա»-ի է անցել․ ժամանակավոր կառավարիչը՝ ուռճացված ծախսերի և անցկացվելիք աուդիտի մասին

ՀԷՑ ՓԲԸ-ն վերջին տասնամյակում առաջին անգամ է ֆինանսական տարին սկսում առանց լրացուցիչ վարկային պարտավորություններ ստանձնելու՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում արձանագրում է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը և բացատրում, թե ինչպես են փորձում վերահսկել ֆինանսական հոսքերը, մարել պարտավորությունները, և ինչ խնդիրների են հանդիպում ենթակառուցվածքների վրա աշխատանքների ընթացքում։ Սրանք ենթադրում են ահռելի ծախսեր, սակայն Պետրոսյանն ասում է՝ չունեն … Read more

Տնական սուշի, օնլայն վաճառք․ ինչ ռիսկեր են տեսնում մասնագետները վերահսկողությունից դուրս սննդի հարցում

Վերջին տարիներին սուշիի օնլայն վաճառքը զգալիորեն աճել է։ Տնային պայմաններում պատրաստված այդ ուտեստը հեշտությամբ հասնում է սպառողին, սակայն ոլորտում վերահսկողության որոշակի բացեր կան, որոնք մտահոգություններ են առաջացնում։ Սուշին այսօր աշխարհի ամենահայտնի ու պահանջված ուտեստներից է։ Այն ընտրում են թարմ բաղադրիչների, յուրահատուկ համի և ասիական խոհանոցի գրավչության համար։ Սուշին վաղուց արդեն հասանելի է նաև Երևանում։ Այստեղ գործում … Read more

Քրեակատարողական նոր հիմնարկ և ատելության խոսքի դեմ պայքարի նոր նախագիծ․ ԱՆ-ն ամփոփել է 2025-ը

ԱԺ-ում շարունակվում է կառավարության 2021–2026 թթ. ծրագրի 2025 թվականի կատարողականի քննարկումը, որի ընթացքում նախարարները ներկայացնում են ոլորտային զեկույցներն ու պարզաբանում պատգամավորներին հուզող հարցերը։ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է սահմանադրական բարեփոխումների ընթացքին, Սահմանադրության նախագծի հրապարակմանը և «Նուբարաշեն» ՔԿՀ-ն փակելու ու նոր հիմնարկ կառուցելու ծրագրին,  նաև՝ ներկայացրել ոլորտի կատարողական տվյալները՝ շեշտելով դատական գործընթացների արագացման ազդեցությունը համակարգի … Read more

Սահմանադրության փոփոխությունից մինչև սահմանազատում և արտաքին միջամտություն․ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում էր

Խաղաղության օրակարգ, TRIPP-ի գործարկում, Սահմանադրության փոփոխություն և արտաքին միջամտություն։ Կառավարության 2025-ի ծրագիրը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ներկայացնելիս ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը խոսել է Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական գրեթե բոլոր թեմաներից։ Նա անդրադարձել է երկրի անվտանգությանն ու վարչապետի ակնարկած պատերազմի հավանականությանը, ապաշրջափակմանն ու ռազմավարական հարաբերություններին։ Արտգործնախարարը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում ՀՀ սահմանադրության փոփոխության հարց … Read more

ԼՂ վերադարձի թեման քաղաքական տարբեր ուժերի խոսույթում․ իրական հնարավորությո՞ւն, թե՞ նախընտրական շահարկում

Վերջին շրջանի քաղաքական օրակարգն ու տարբեր ուժերի հայտարարությունները ցույց են տալիս, որ արցախյան հիմնահարցն ու ԼՂ վերադարձի թեմաները, ըստ ամենայնի, խորհրդարանական ընտրություններում նախընտրական պայքարի հիմնական և առանցքային թեմաներից են լինելու։ Ղարաբաղից տեղահանված կնոջ հետ մետրոյում տեղի ունեցած միջադեպից հետո Հայաստանի վարչապետը, բացի ներողությունից, նաև իր թիմակիցներին ուղիղ հայտարարեց, որ այս ամենի մասին խոսելու կարիք կա։ … Read more

Արտահանման ու ներմուծման բոլոր գործառույթները կմեկտեղվեն․ Պռոշյանում լոգիստիկ նոր կենտրոն է կառուցվելու

Երեք տարի հետո Երևանը ժամանակակից արտաքին տնտեսական լոգիստիկ կենտրոն կունենա։ Ըստ նախագծի՝ սա լինելու է մի վայր, որտեղ կմատուցվեն արտահանման ու ներմուծման հետ կապված բոլոր միասնական ծառայությունները։ Խորհրդարանի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այս նոր վարկային համաձայնագիրն է քննարկվել։ Նոր կենտրոնի կառուցման համար նախատեսվում է 39 մլն եվրո վարկ վերցնել։ Բացի այդ՝ 6 մլն … Read more