Ի՞նչ կտա ֆինանսական համակարգին բանկերի վերակառուցման մասին նոր օրենքը

Հայաստանում «Բանկերի վերակառուցման մասին» օրենքի նախագիծ է մշակվել։ Հաստատվելուց և շրջանառության մեջ դրվելուց հետո այն, ըստ նախագծի հեղինակների, պետք է ապահովի ֆինանսական համակարգի կայունությունը։ Իսկ ֆինանսական համակարգի կայունությունը և դրամավարկային ճիշտ քաղաքականությունը տնտեսությունն ու մակրոտնտեսական միջավայրը զերծ կպահեն հնարավոր ռիսկերից, հատկապես տարածաշրջանային իրադարձությունների պայմաններում։ Նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում։ … Read more

Ռուսաստանի համար տրիբունալը և ՌԴ «ուկրաինական» նարատիվները Հայաստանի համար

Միջազգային մամուլը վերջին շրջանում հաճախ է անդրադառնում հայաստանյան ընտրություններին։ Օրերս նաև հրապարակում եղավ, որ ռուսական համարվող «Մատրյոշկա» բոտային ցանցը շարունակում է արշավը, ընդ որում, ըստ որոշ գնահատումների, Հայաստանի հանդեպ ավելի մասշտաբային, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրությունների ժամանակ։ Իսկ հայ վերլուծաբաններն արձանագրում են, որ հայաստանյան ընտրություններից այս մեկին ամենամեծ  այսպես ասած «աշխարհաքաղաքական» նշանակությունն է … Read more

Նախնական ընտրացուցակները հրապարակված են — Հայաստանի Հանրային Ռադիո

Հունիսի 7-ին ընդառաջ նախնական ընտրացուցակները արդեն հրապարակված են։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ մինչև մայիսի 26-ի ժամը 14-ը ընտրատեղամաս ընտրելու հնարավորություն կա։ Դա այն քաղաքացիների համար է, որոնք ցանկանում են իրենց տվյալները ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից տեղափոխել ըստ գտնվելու կամ նախընտրած վայրի ընտրական տեղամաս։ Դրա համար պետք է դիմում ներկայացնել լիազոր մարմին։ Թեմայի շուրջ Ռադիոլուրը զրուցել … Read more

«Ընտրությունը՝ սեր». պրեմիերա՝ Գյումրիի պետական դրամատիկական թատրոնում

Գյումրիի պետական դրամատիկական թատրոնը հոբելյանական 160-րդ թատերաշրջանում հանդիսատեսին է ներկայացել ևս մեկ առաջնախաղով: «Ընտրությունը՝ սեր» ներկայացումը բեմադրված է ամերիկացի գրող Լեոնարդ Գերշի «Այդ ազատ թիթեռները» պիեսի հիման վրա։ Այն զգացմունքների ու կամքի հաղթանակի հուզիչ պատմություն է։ Ներկայացումը բեմադրել է թատրոնի դերասանուհի Նադեժդա Ավետիսյանը: Գյումրիի դրամատիկական թատրոնի Մհեր Մկրտչյան բեմում վերարտադրված է 70-ականների ամերիկյան միջավայրը: Փոքրիկ … Read more

«Երեք ջազ դաշնակահար՝ մեկ բեմում». բացառիկ համերգ Արամ Խաչատրյան համերգասրահում

Տևական ընդմիջումից հետո երևանյան համերգասրահ է վերադառնում «Երեք դաշնակահար՝ մեկ բեմում» բացառիկ նախագիծը, որն իր շուրջ է համախմբել հայ և օտարազգի բարձրակարգ երաժիշտների։ Հայաստան են ժամանել տաղանդավոր և բազմավաստակ դաշնակահարներ Վարդան Օվսեփյանը (ԱՄՆ/Հայաստան), Մարիո Լաժինյան (Պորտուգալիա), Կրիստիան Ռանդալուն (Էստոնիա), որոնք Երևանում հանդես կգան յուրահատուկ համերգային ծրագրով։ Մայիսի 17-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա «Երեք ջազ դաշնակահար՝ … Read more

Երկու լեգենդ՝ մեկ տաղավարում. Հանրային ռադիոյի եթերում «15 րոպեն քիչ է» հաղորդումն է

Երբ հանդիպում են երկու լեգենդ՝ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը, նրանց զրույցն անպայման խախտում է սահմանված ժամանակը։ Հաղորդման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն կառուցված չէ միայն հարցուպատասխանով։ Այն ավելի շատ երկու մտերիմ մարդկանց զրույց է, որտեղ հայկական երաժշտությունը, մշակույթն ու մարդկային հարաբերությունները ներկայացվում են կենդանի հիշողություններով, հումորով և ճշմարիտ պատմությունների միջոցով։

«Ո՞ւմ ընտրել»-ը ընտանիքներում վեճի պատճառ. «Ռադիոլուրի» հարցախույզն իրարամերժ պատկեր է գրանցել

«Ամուսիններն էլ են շատ կռվում, թե ում ընտրել, բայց միշտ հաղթում է կինը», «Այլընտրանք չկա», «Չեմ կողմնորոշվել», «Արդեն այդ ճաշը կերել ենք․ չենք վստահում», «10 հազարն իմ 29 հազար թոշակի վրա տարբերություն չտվեց», «Քվեաթերթիկները շատ են, ընտրելուց նեղվում եմ», «Ինձ պետք է, որ Նիկոլն ընտըրվի», «Երկիրը կարող են պահել միայն ԴՈԳ-ն ու Սամվել Կարապետյանը»․ «Ռադիոլուր»-ի … Read more

Մոռացված էթիկան ընտրապայքարում․ քարոզարշավ ոչ թե ծրագրերի, այլ վիրավորանքի մասին

Խորհրդարանական ընտրությունների քարոզաշավի 7-րդ օրն աչքի է ընկել «ոչ ընտրական» իրադարձություններով և հայտարարություններով։ Քաղաքական ուժերն իրենց քարոզի զգալի մասը հատկացնում են ոչ թե ընտրողին ծրագրային դրույթներ ներկայացնելուն, այլ մրցակից ուժերին վատաբանելուն։ Ընդ որում՝ ընտրության մթնոլորտը խաթարող բառամթերքն ու գործելաոճն առաջինը դատապարտում են հենց ընտրապայքարի մեջ մտած ուժերը։ Իրավիճակին արձագանքել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Նախընտրական քարոզչության … Read more

«Ազատ կյանքի» գինը. ինչո՞ւ են մարդիկ հետաձգում ընտանիք կազմելու որոշումը

Մայիսի 15-ն ընտանիքի միջազգային օրն է։ Ամուսնությունների թվի նվազումն ու ամուսնալուծությունների աճը Հայաստանում մասնագետները կապում են ինչպես սոցիալական վարքագծի փոփոխությունների, այնպես էլ ժողովրդագրական խոր խնդիրների հետ։ Սոցիոլոգները  ընտանիք կազմելու որոշման հետաձգումը  պայմանավորում են վարքագծային «թրենեդներով», ժողովրդագրագետները՝ արտագաղթի և ծնելիության ցուցանիշներով։ Իշխանությանը նույնպես իրավիճակը մտահոգում է․ լուծումներն առաջարկվել են 2024-2040 թվականների ժողովրդագրական ռազմավարությամբ։ Որևէ մեկը չի … Read more

Ավելի ու ավելի անհրաժեշտ․ կուտակիչ կայանների հարցը հրատապ է դառնում

Երևանում աշխատանքն է սկսել «Արևային էներգետիկայի ապագան» խորագրով պետություն-մասնավոր հատված  համաժողովը։ Օրակարգում արևային էներգիայի զարգացմանը, կուտակմանը և պահեստավորմանը վերաբերող հարցեր էին։ Քննարկման մասնակիցները համակարծիք են եղել, որ Էներգետիկան, ընդհանրապես, ազգային անվտանգության, տնտեսական մրցունակության առանցքային բաղադրիչներից է։ Իսկ վերականգնվող էներգետիկան, մասնավորապես, նոր իրականություն է ձևավորում, որտեղ Հայաստանը պետք է հստակ դերակատարում ունենա։ Էլեկտրաէներգետիկական համակարգի ռեժիմների կառավարման, արտադրության … Read more