Երբ հանդիպում են երկու լեգենդ՝ Ռուբեն Մաթևոսյանն ու Մարտին Վարդազարյանը, նրանց զրույցն անպայման խախտում է սահմանված ժամանակը։
Հաղորդման գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն կառուցված չէ միայն հարցուպատասխանով։ Այն ավելի շատ երկու մտերիմ մարդկանց զրույց է, որտեղ հայկական երաժշտությունը, մշակույթն ու մարդկային հարաբերությունները ներկայացվում են կենդանի հիշողություններով, հումորով և ճշմարիտ պատմությունների միջոցով։