Խաղաղությունն ու պատերազմը հարատև գաղափարներ չեն․ «Ռեֆորմիստներ»-ն առաջարկում են ազգային անվտանգության նոր հայեցակարգ

«Ռեֆորմիստներ» կուսակցությունն, ի թիվս իր այլ խոստումների, երիտասարդներին խոստանում է անվճար բարձրագույն կրթություն։ Քաղաքական այս ուժն այսօր քայլարշավ է անցկացրել մայրաքաղաքում, իսկ «Ռադիոլուր»-ի հետ հարցազրույցյում կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համար Վահան Բաբայանը խոսել է իրենց քաղաքական ուժի առաջարկած ծրագրերից։ Խաղաղությունն ու պատերազմն, ըստ Բաբայանի, հարատև չեն և ստեղծված աշխարհաքաղաքական անցումային իրավիճակում խիստ անհրաժեշտ է ընդունել … Read more

Քվեախցիկում ամենահզորը քաղաքացին է․«Միասնության թևեր»-ն ընտրողին հորդորում է գնալ ընտրության և քվեարկել առանց վախերի

«Միասնության թևեր» կուսակցությունը քաղաքացիների հետ հանդիպումներում շարունակում է ներկայացնել ծրագրային հիմնական դրույթները՝ ուժեղ բանակից ու թվային սահմաններից մինչև մարզերի զարգացում, բազմազավակ ընտանիքների աջակցություն և թոշակառուների մասնագիտական փորձի ներգրավում։ «Արդարությունը գալիս է» կարգախոսով ընտրություններին մասնակցող ուժը հայտարարում է, որ պետության ապագան պետք է կառուցվի անվտանգ, արդար ու ներառական համակարգի վրա։ Քվեախցիկում քաղաքացին ամենահզորն է, և հենց … Read more

«Չենք պատրաստվում ապահարզանի, կկողմնորոշվենք, երբ պահը գա»․ՀՀ ԱԳ նախարարի պատասխանը ՌԴ նախագահին

Հայաստանը չի ցանկանում լարվածություն մտցնել Ռուսաստանի հետ հարաբերություններում` Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Այդ հայտարարությամբ նա պատասխանել է «Ռադիոլուր»–ի հարցին՝ ինչպե՛ս է գնահատում Ռուսաստանի նախագահ Պուտինի հորդորը Երևանին՝ շուտափույթ կողմնորոշվելու։ Միրզոյանը նաև պարզաբանել է, որ շարունակվում է ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացումը և, երբ պահը … Read more

Գնաճն անխուսափելի է. տարածաշրջանային իրադարձությունները հենց դա են հուշում

Հորմուզի նեղուցում երթևեկության խափանումներն ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա։ Դրանով պայմանավորված՝ պարենային ապրանքների թանկացման մեծ վտանգ կա։ Համաշխարհային շուկաներում արդեն արձանագրվում է գների թռիչքաձև աճ։ Հայաստանն էլ անմասն չէ նման վտանգներին։ Ավելին՝ կանխատեսվում է, որ գնաճը Կենտրոնական բանկի սահմանած 3 % թիրախից բարձր է լինելու։ Հունվար–ապրիլին մոտ … Read more

300 հազար դոլարանոց վարագույրից մինչև «անգին» սրբապատկեր․ ովքե՞ր են վարչապետի ամենահարուստ թեկնածուները

Ովքե՞ր են վարչապետի ամենահարուստ թեկնածուները, ովքեր առանձնապես բան չեն ունեցել հայտարարագրելու, կամ ի՞նչ ուշագրավ նվերներ են ստացել թեկնածուները նախորդ մեկ տարում․ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ԱԺ ընտրություններին մասնակցող 19 քաղաքական ուժերի հայտարարագրերը։ Դրանցում արտացոլված են թեկնածուների՝  2025-ի ապրիլի 1-ից մինչև 2026-ի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածի ֆինանսական միջոցները, գույքը, թանկարժեք իրերը և մասնաբաժինները։ Վարչապետ դառնալ … Read more

Ռուսաստան-Ուկրաինա. փոխադարձ հարվածներ — Հայաստանի Հանրային Ռադիո

Անցած շաբաթ Կիևում սուգ էր Ռուսները և ուկրաինացիները շարունակում եմ միմյանց օդային հարվածներ հասցնել: Զինամթերքի եթե ոչ որակական, ապա առնվազն քանակական առավելություն ունեցող ռուսները գերադասում են հրթիռներով և ԱԹՍ-ներով երկու-երեք օր շարունակ հարվածել Ուկրաինայի էներգետիկ հիմնարկներին և բնակելի թաղամասերին: Անցած շաբաթ նման սարսափազդու օդային գրոհի հետևանքով Կիևում ավերվել է մի 9-ը հարկանի շենք, զոհվել է … Read more

Երեք նոր փաստաթուղթ Հայաստան-Ադրբեջան սահմանազատման և սահմանագծման համար

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման ուղղությամբ հերթական քայլն է արվել։ Մշակվել է իրավական և փաստաթղթային հիմքը, որի նախագծերն արդեն հրապարակվել են և մինչև մայիսի 31-ը հասանելի են լինելու իրավական ակտերի նախագծերի հարթակում։ Е-draft-ում դրանց հրապարակումը ենթադրում է նաև նույն հարթակում քննարկում և առաջարկներ։ «Ռադիոլուր»-ն ուսումնասիրել է, թե ինչ երեք նոր փաստաթղթերի մասին է խոսքը, և ինչ … Read more

Ինչո՞ւ ընտրել «Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության»-ը․ վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանն անվտանգային իր դոկտրինն ունի

Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատում-կանոնավորում և երկրի անվտանգության ապահովում ազգային անվտանգության սեփական դոկտրինով, որում նաև ռուսական կողմից եկող վտանգներն են դիտարկված․ սրանք Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության վարչապետի թեկնածու Լևոն Շիրինյանի հիմնական մոտեցումների շարքում են։ Վերջինս շեշտում է, որ իր ներկայացրած քաղաքական ուժը հավատարիմ է քրիստոնեական արժեհամակարգին, ազգային ինքնությանը և պետականության ամրապնդման գաղափարներին։ Շիրինյանի խոսքով՝ ընտրություններին մասնակցելով՝ … Read more

Միահեծան խորհրդարան, բարձրացած գույքահարկ և «վտանգված» ազգային արժեքներ․ ի՞նչ է առաջարկում «Հայաստան» դաշինքը

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակում «Հայաստան» դաշինքը քաղաքացիներին է ներկայացնում իր քաղաքական ու տնտեսական օրակարգը։ Վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ու դաշինքի ներկայացուցիչները խոսում են միահեծան իշխանության վտանգների, նախագահի ընտրության կարգի փոփոխության, փոքր ու միջին բիզնեսի աջակցության և ազգային արժեքների պաշտպանության մասին։ Դաշինքի ներկայացուցիչները համոզված  են՝ հունիսի 7-ի քվեարկությամբ որոշվելու է Հայաստանի զարգացման ուղղությունը։ Հայաստանը չպետք է … Read more

Փոխադարձ պահանջներ և պատերազմի վերսկսման ենթադրություններ․ ԱՄՆ-Իրան բանակցային վեճը չի հանգուցալուծվում

Իրանական լրատվամիջոցները հրապարակել են բանակցությունները վերսկսելու՝ Վաշինգտոնի առաջարկած պայմանները, որոնց Թեհրանը պատասխանել է սեփական պայմաններն առաջադրելով։ Իրանն ավելի վաղ պահանջել էր պատերազմը դադարեցնել Լիբանանում, ինչպես նաև վերացնել պատժամիջոցները, փոխհատուցել պատերազմի պատճառով կրած վնասները, ճանաչել Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը և ապասառեցնել իրանական ակտիվները: Բանակցային անհամաձայնության հիմնական առարկան, ըստ միջազգային մամուլի, շարունակում է մնալ Իրանի միջուկային … Read more