Ինչո՞ւ պետք է ընտրեն «Լուսավոր Հայաստան»-ին․ խոստանում են Հայաստանը դարձնել եվրոպական մոդելի ազգային պետություն

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարն Էդմոն Մարուքյանն է։ Հաջորդում են լրագրող–հրապարակախոս Կարպիս Փաշոյանը և հակակոռուպցիոն փորձագետ Շուշան Ավագյանը։ Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Պաշտպանի՛ր ինքնությունդ» կարգախոսով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագրի առանցքում հայ մարդու ինքնության, պատմության և ազգային մշակույթի պաշտպանությունն է՝ «Ռադիոլուր»–ին փոխանցում են քաղաքական այս ուժից։ Ընտրացուցակում վերջին համարի ուժի … Read more

Ովքե՞ր են վարչապետի «քիչ հայտնի» թեկնածուներն ու ի՞նչ են հայտարարագրել

Հանրությանը հայտնի, շատ քննարկվող կամ քննադատվող գործիչներին զուգահեռ ընտրապայքարի մեջ են մտել մարդիկ, որոնց քաղաքական գործունեության մասին հանրությունը քիչ է տեղեկացված կամ  որոնց անուններն առաջին անգամ են շրջանառվում ընտրական գործընթացներում։ Ովքեր են նրանք, ինչով են զբաղվել և ինչ են հատարարագրել։ Միջազգային հանրապետական ինստիտուտի վերջին հետազոտության արդյունքներով հարցվածների 1-ական տոկոսն է պատրաստ իր ձայնը տալու «Միասնության … Read more

Տնտեսական «պատժամիջոցներ» ընտրություններից առաջ․ Մոսկվան զգուշացնում է Երևանին

ՌԴ-ում արգելվել է «Ջերմուկ» հանքային ջրի, հայկական արտադրության ակլոհոլային որոշ խմիչքների վաճառքը, սահմանափակվել մի շարք ապրանքների ներկրումը։ Նախընտրական Հայաստանում այս որոշումներն ընկալվում են որպես ազդակներ, որոնք ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական բովանդակություն ունեն։ Ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին շատ է խոսվել։ Եթե նախկինում դա արվում էր տարբեր պաշտոնյաների հայտարարությունների միջոցով, ապա այժմ իրականացվում է գործնական «պատժամիջոց» հիշեցնող … Read more

Ռուբիոն կժամանի Երևան․ փորձագետները փորձում են կանխատեսել, թե ինչ փաստաթղթեր են ստորագրվելու — Հայաստանի Հանրային Ռադիո

Նոր ուշագրավ զարգացում Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում. մայիսի 26-ին պաշտոնական այցով՝ Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Այցի մասին մամուլում անգամ շշուկների մակարդակով խոսակցություններ չկային։ Հայաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ նախատեսված է Ռուբիոյի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։ Հայտնի է նաև, որ այցի շրջանակում նախատեսվում է … Read more

«Օրեշնիկ»–ի կիրառումը ցույց է տալիս, որ Ռուսաստանը փակուղում է․ ԵՄ–ն դատապարտում է հարվածները Կիևին

Ռուսաստանը հայտարարում է ուկրաինական նոր հարձակումների մասին։ Մասնավորապես նշվում է, որ ՀՕՊ-ը անցած գիշեր Ռուսաստանի տարածքում ուկրաինական 173 անօդաչու սարք է խոցել։ Ուկրաինան էլ հաղորդում է, որ Մոսկվան «Օրեշնիկ» գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել է Կիևի բնակելի թաղամաասերին։ ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, Ֆրանսիայի և Գեմանիայի իշխանությունները դատապարտել են Մոսկվայի այդ քայլը։ Ըստ որոշ վերլուծաբանների՝ ռուս-ուկրաինական … Read more

Ներմուծման և արտահանման հնարավորությունների դիվերսիֆիկացում․ տնտեսագետը երկաթուղային ուղղությունների մասին

Կարս–Ախալքալաք երկաթուղին վաղուց էր գործում։ Երևանում մեկնաբանում են, որ հայկական կողմի վերջին հայտարարությունն այն մասին է, թե ինչ ձևաչափով կարող են օգտվել հայ տնտեսվարողներն այդ հնարավորությունից։ Կառավարությունը երկաթուղու մեկ այլ ուղղության՝ Գյումրի–Ախուրիկ–Աքյաքա–Երասխի հանգույցի մասին նույնպես հայտարարեց։ Նշվում է, որ Հայաստանի կառավարությունն է վերականգնելու Երասխի հանգույցը։ Որքա՞ն գումար կպահանջվի, ի՞նչ ժամկետներում․ այս պահին կոնկրետ թվեր չկան։ … Read more

Մեկդարյա սեր, որ ամեն վայրկյան ռադիոընդունիչով, էկրանով կամ սմարթֆոնով հասնում է ձեզ․ ռադիոականները՝ ռադիոյի մասին

Ռադիոյականների սիրելի բառով՝ ռադիոտնից այսօր հնչում են լեգենդար երգչախմբերի կատարումներ, ձայնագրվում են ժամանակի ամենապահանջված ստեղծագործությունները։ Միայն Ռադոտան մարդիկ են առավոտյան երգող արձանի մոտ հանդիպում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին, աշխատելիս լսում Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի փորձերի ձայնը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, ռադիոյի բակում լսում Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի» կատարումները։ Այս երեկո Երևանի անունից արդեն 100 … Read more

Կոշտ հայտարարություններ, ներկրման արգելքներ հայկական արտադրանքի նկատմամբ․ ինչն է անհանգստացնում Մոսկվային

Վերջին օրերին ռուս բարձրաստիճան պաշտոնյաները տարբեր հայտարարություններ են անում հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, տարբեր հորդորներ ուղղում Երևանին՝ արագ կողմնորոշվելուց մինչև ակնարկներ քաղաքակիրթ ապահարզանի վերաբերյալ։ Արձագանքելով դրանց՝ հայ պաշտոնյաները վստահեցնում են, որ հայ-ռուսական հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան, բոլոր հարցերը քննարկելի են։ Քաղաքական հեռակա բանավեճը, սակայն, ընթանում է տնտեսական կոնկրետ քայլերի ու գործողությունների ֆոնին։ Վերջին 3 օրերի ընթացքում Մոսկվան … Read more

Ընտրական տրամադրությունները՝ խորհրդարանական ընտրություններից առաջ․ IRI-ը հարցման նոր արդյունքներ է հրապարակել

Միջազգային հանրապետական ինստիտուտը՝ IRI-ն, հրապարակել է մայիսի սկզբին անցկացրած հարցման արդյունքները, որոնք ներկայացնում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ ձևավորված քաղաքական տրամադրությունները և հանրային ընկալումները։ Կառույցը հարցում էր իրականացրել նաև փետրվարին։ Ուշագրավ է, որ պատասխանների մի մասը էականորեն փոփոխվել է։ Հարցման արդյունքները  ցույց են տալիս ոչ միայն քաղաքական ուժերի նկատմամբ վստահության, այլև երկրի զարգացման ուղղության և … Read more

Յուրօրինակ համերգով տրվել է Հանրային ռադիոյի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը

Հանրային ռադիոյում նախորդ երեկոն գունեղ էր, տոնական։ Հայկական ռադիոյի հարյուրամյակին նվիրված յուրօրինակ համերգով մեկնարկեցին երկրի հարյուրամյա կառույցի անխաթար աշխատանքին ու վստահելի ձայնի արժեքը նշանավորող միջոցառումները։ Հանրային ռադիոյի ձայնային արխիվի բացառիկ նմուշների պատկերավորումը, լուսային պարերը, ողջ բակը ամֆիթատրոնի վերածելը, մշակութային հին ու նոր մոտեցումների մեկտեղումը ստեղծել էին երկրի ամենահին լրատվամիջոցի երեկվա ու այսօրվա կերպարը համադրող միջավայր։ … Read more