Կարս–Ախալքալաք երկաթուղին վաղուց էր գործում։ Երևանում մեկնաբանում են, որ հայկական կողմի վերջին հայտարարությունն այն մասին է, թե ինչ ձևաչափով կարող են օգտվել հայ տնտեսվարողներն այդ հնարավորությունից։ Կառավարությունը երկաթուղու մեկ այլ ուղղության՝ Գյումրի–Ախուրիկ–Աքյաքա–Երասխի հանգույցի մասին նույնպես հայտարարեց։ Նշվում է, որ Հայաստանի կառավարությունն է վերականգնելու Երասխի հանգույցը։ Որքա՞ն գումար կպահանջվի, ի՞նչ ժամկետներում․ այս պահին կոնկրետ թվեր չկան։ Հայտնի է միայն, որ դեռ այս տարվա փետրվարին ՏԿԵՆ–ը հայտարարություն էր տարածել, որ ռուսական կողմի հետ քննարկվել են Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցեր։
Հայաստանը ձգտում է դիվերսիֆիկացնելու ներմուծման ու արտահանման հնարավորություններն ու ենթակառուցվածքները՝ «Ռադիոլուր»–ին փոխանցում է ՀՊՏՀ միջգիտակարգային կենտրոնի ղեկավար Սոս Խաչիկյանը։ Նա անդրադառնում է պաշտոնական Երևանի հայտարարությանը, որ Կարս–Ախալքալաք երկաթուղին, ինչպես Ադրբեջանի երկաթուղին՝ Վրաստանի տարածքով, արդեն բաց է հայկական բեռնափոխադրումների համար։ Տնտեսագետը հիշեցնում է․
«Մինչև Հայաստանի համար այս երկաթուղու բացվելը մի քանի օր առաջ կնքվեց համաձայնագիր՝ Հայաստանի և Թուրքիայի միջև փոխադարձ առևտրի հետ կապված։ Հայաստանից արտահանվող ապրանքների համար «Արտադրված է Հայաստանում» կամ «Ծագման երկիրը՝ Հայաստան» նշումը արդեն կարող է կիրառվել։ Նախկինում կային սահմանափակումներ, և թուրքական ապրանքները Հայաստանում կամ Հայաստանի ապրանքները Թուրքիայում միջնորդավորված ձևակերպումներ ունեին»։
Պաշտոնական Երևանում ընդգծում են՝ այսուհետև Վրաստանի և Թուրքիայի տարածքով երկաթուղային կապ է գործելու Սիրիայի, ԵՄ երկրների հետ։ Ուսումնասիրություններ են արվում, մանրամասները կհայտարարվեն շինարարության փուլին անցնելիս։
Էկոնոմիկայի նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր գործարարներին, որ 2026 թ․ մայիսի 11-ից տրվել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը։ Երկու երկրներն այժմ կարող են ուղիղ ապրանքաշրջանառություն կատարել, ինչը կնպաստի ծախսերի և մատակարարման ժամկետների էական կրճատման, նոր շուկաների և գործակցությունների հնարավորության ընդլայնման։
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել էր Թուրքիայի կողմից ՀՀ հետ երկկողմ առևտրի արգելքի վերացմանը։ Մեջբերում․
«Ողջունում ենք ՀՀ հետ երկկողմ առևտուր իրականացնելու արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը, որը Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացի հերթական արդյունքն է:
Այդ որոշումը էական է երկու երկրների միջև առևտրի և գործարար շրջանակների միջև կապերի ընդլայնման, տարածաշրջանում տնտեսական կապակցվածությունը խթանելու և խաղաղության ու բարեկեցության ապահովման տեսանկյունից:
Ընդգծենք, որ սա կարևոր քայլ է երկու երկրների միջև լիարժեք ու բնականոն հարաբերությունների զարգացման ուղղությամբ, ինչը կարող է իր տրամաբանական շարունակությունը ստանալ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման ու դիվանագիտական հարաբերությունների հաստատման միջոցով»։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը նույնպես անդրադարձել էր այս հարցին։ Նա մասնավորապես ասել էր․
«Եկեք ընդունենք, որ կապակցվածությունը նշանակում է տրանսպորտային ուղիների վերաբացում, ազատ առևտրի ընձեռում, տարբեր տարածաշրջաններ, այդ թվում՝ Եվրոպան ու Ասիան կապող ավելի լայն տնտեսական ցանցերի ներդրում, և այս իմաստով Հարավային Կովկասը կարող է դառնալ յուրօրինակ հանգույց հարավ-հյուսիս-արևելք-արևմուտք խաչմերուկում»։
Պաշտոնական Երևանում հիշեցնում են՝ Հայաստանն այսօր Վրաստանի և Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունի Ռուսաստանի, իսկ Ռուսաստանի և Ղազախստանի տարածքով էլ՝ Չինաստանի հետ։ Իսկ հիմա արդեն այդ կապը Վրաստանի և Թուրքիայի տարածքով կգործի նաև Եվրոպական միության հետ։ Կառավարությունը վստահեցնում է, որ առջևում Հայաստան–Թուրքիա, Հայաստան–Ադրբեջան, ապա և Նախիջևանով Հայաստան–Իրան երկաթուղիների գործարկումն է, և այս իրադարձություններին ականատես կլինենք TRIPP–ի իրագործմամբ։
Տնտեսագետ Սոս Խաչիկյանը բացատրում է այդ ուղիների գործնական նշանակությունը Հայաստանի համար․
«Սա նշանակում է նախ մեկ քայլ դեպի Հայաստան–Թուրքիա փոխհարաբերությունների բարելավում։ Ինչ–որ առումով սա շատ կարևոր է։ Թեկուզև չկան դիվանագիտական հարաբերություններ, բայց սա շատ կարևոր քայլ է։ Նման քայլերը առաջին հերթին, իհարկե, տնտեսական ոլորտում և այնուհետև նաև քաղաքականության մեջ շատ կարևոր են»:
Երկաթուղային ևս մեկ ուղղության գործարկման մտադրության մասին հայտարարվեց՝ Գյումրի–Ախուրիկ–Աքյաքա և Երասխի հանգույցի, որը Հայաստանի կառավարությունը պիտի նորոգի։ Հակառակ ռուսական Հարավկովկասյան երկաթուղիների հետ կոնցեսիոն պայմանագրին՝ Հայաստանի կառավարությունը ներդրում կանի և կնորոգի երկաթուղու այդ հատվածը։ Որքա՞ն գումար և ժամանակ կպահանջվի դրա համար․ այս պահին կոնկրետ թվեր չեն նշվում։ Հայտնի է միայն, որ դեռ այս տարվա փետրվարին ՏԿԵՆ–ը հայտարարել էր, որ ռուսական կողմի հետ քննարկում են Գյումրի–Ախուրիկ–Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հարցերը։ Պաշտոնական հայտարարությունից այլ մանրամասներ հայտնի չեն։