Մեկդարյա սեր, որ ամեն վայրկյան ռադիոընդունիչով, էկրանով կամ սմարթֆոնով հասնում է ձեզ․ ռադիոականները՝ ռադիոյի մասին

Ռադիոյականների սիրելի բառով՝ ռադիոտնից այսօր հնչում են լեգենդար երգչախմբերի կատարումներ, ձայնագրվում են ժամանակի ամենապահանջված ստեղծագործությունները։ Միայն Ռադոտան մարդիկ են առավոտյան երգող արձանի մոտ հանդիպում ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին, աշխատելիս լսում Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի փորձերի ձայնը՝ Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ, ռադիոյի բակում լսում Թովմաս Պողոսյանի «Սայաթ-Նովա աշուղական երգի վաստակավոր անսամբլի» կատարումները։ Այս երեկո Երևանի անունից արդեն 100 տարի խոսող մարդիկ պատմում են իրենց ու ռադիոյի սիրո, կախարդական առաջին լրատվամիջոցի մասին, որը մեկ դար առաջ սկզբնավորեց այսօրվա մեդիան, մտավ մարդկանց տներ ու խոսեց նրանց հետ։

Ռադիոյի մարդկանց շնորհավորելու եկած ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավաստում է՝ ռադիոն իսկապես իր դարի բոլոր մարդկանց անբաժան ուղեկիցն է եղել և այստեղ որևէ չափազնցություն չկա։

Leave a Comment