Ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը — Հայաստանի Հանրային Ռադիո

Հեղուկ գազի կրկին թանկացել է։ Վարորդներն արձանագրում են, որ երկու օր առաջ 190 դրամ արժեցող գազի գինը հասել է 250 դրամի։ Նախորդ տարվա հուլիսին նույնպես այս շուկայում նույն իրավիճակն էր․ տասը օրվա ընթացքում հեղուկ գազը թանկացել էր 120 դրամով։ Պատասխանատուներն աճը տնտեսագիտական գլխավոր՝ առաջարկի ու պահանջարկի կանոնով են բացատրում և բորսաներում հեղուկ գազի գնի բարձրացմամբ։  Արդեն … Read more

5 ամիս անց՝ նորից Վաշինգտոն․ 10 էջանոց «խաղի կանոններ» բոլորի համար՝ ով ում երբվանից կստուգի, ու ինչպես կիրագործվի TRIPP-ը

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին հինգ ամիս անց ավելացավ ևս մեկը, որը խիստ կարևոր է գնահատվում տարածաշրջանի ապաշրջափակման «խաղի կանոնները» հասկանալու համար։ Նոր հայտարարությունը, որը ընդունել և հրապարակել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, քաղաքական և տեխնիկական ասպեկտներով սահմանում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի … Read more

Ավելի մեծ տեմպերով ենք առաջ ընթանում, քան կարելի էր ենթադրել․ վարչապետը TRIPP նախագծի մասին

Տարածաշրջանն այսօր Հայաստան-Ադրբեջան հարթությունում վերածվում է կայունության ու համագործակցության միջավայրի՝ արձանագրել է Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով TRIPP նախագծի առաջընթացը։ Վարչապետն այսօր մասնակցել է «Հայաստանը և խաղաղությունը ռիսկերի ու հնարավորությունների խաչմերուկում» թեմայով «Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի» կազմակերպած ֆորումին։ Միջոցառմանը մասնակցել են նաև օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, դիվանագետներ ու փորձագետներ: TRIPP նախագիծը նոր հնարավորություններ է բացում … Read more

«Դու ուրիշ երգ գիտե՞ս»․ ճակատագրական հարցը, որ Մաթևոսյանին ռադիոյի ու Հայաստանի ձայն դարձրեց

Հերթական շրջագայությանը միշտ պատրաստ, ոչ մի դեպքում դժվարություն չտեսնող մաեստրոյի աշխատասենյակում մարդիկ հավաքվել են՝ նրան 85 ամյակի կապակցությամբ շնորհավորելու։ 85-ից 65 տարին Հանրային ռադիոյում անցկացրած երգի վարպետն ամենակարևոր խոստումն է տալիս՝ իր 100-ամյակը ևս միասին ենք նշելու։ Իսկ այսօր՝ դեռ միայն 85 տարի ապրելուց հետո Ռուբեն Մաթևոսյանը վստահ ասում է՝ «ես երջանիկ մարդ եմ»։

Ընտանիքում բռնության ենթարկված անձինք կարող են ազատվել դատարան դիմելու պետական տուրքից

Ազգային ժողովում քննարկվում է «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական մի նախագիծ, որով առաջարկվում է դատարաններում պետական տուրքից ազատելու արտոնություններ սահմանել ընտանեկան բռնության ենթարկված անձանց համար։ Նախաձեռնության հեղինակը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն է։ Առաջարկվող փոփոխությունը, ըստ հեղինակի, կպաշտպանի բռնության ենթարկված անձանց իրավունքները։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանն առաջարկում է … Read more

Գազայում պատերազմի երրորդ ձմեռը — Հայաստանի Հանրային Ռադիո

«Ծովը հարձակվեց մեզ վրա և ոչնչացրեց մեր վրանները» Գազայի գոտում վրաններում բնակվող մեծ թվով ընտանիքներ չունեն ջեռուցում, խարխուլ տնակները չեն դիմանում հուժկու քամուն: Միջերկրականի ալիքները հասնում են վրաններին: Խեղճ մարդիկ ավազից ու քարերից պատնեշներ են սարքում: Բայց ջուրը միևնույն է լցվում է վրանները, խլում, ոչնչացնում է գույքը, որը պաղեստինցիները կարողացել էին փրկել պատերազմի տարիներին:Այդ դժբախտներից … Read more

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում բանակում

2025 թվականին 1 մլրդ դոլարով ավելացել է պաշտպանական ոլորտի ծախսերը, 19 տոկոսով աճել է զորակոչը․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հաշվետու ասուլիսի ժամանակ ներկայացրել նախարարության 2025 թվականի ձեռքբերումները, որոնց շարքում, ըստ նախարարի, նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետների կրճատումն է։ Պապիկյանը վստահեցնում է՝ երրորդ հանրապետության շրջադարձային որոշումներից մեկն է։ Նախարարը վստահ է՝ պայմանագրային հիմունքով ծառայության անցած … Read more

Ինչպե՞ս են հայերը Կիևում փորձում դիմակայել ցրտին ու հոսանքազրկմանը

«Այս պահին էլ ձեզ հետ խոսում եմ հոսանք չունենալու պայմաններում»,-դժվարությամբ կապ հաստատելուց հետո ձայնային հաղորդագրությամբ «Ռադիոլուրին» փոխանցում է Ուկրաինայի հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանը։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն  կոչ էր արել  քաղաքի բնակիչներին հնարավորության դեպքում ժամանակավորապես տեղափոխվել  հարազատների մոտ կամ այլ բնակավայրեր՝ մինչև ենթակառուցվածքների վերականգնումը։ Այնուամենայնիվ, Մկրտչյանի տեղեկություններով, քաղաքից մեծաթիվ տեղափոխություններ չեն եղել։ Համայնքում փորձում … Read more

Ունենալ պաշտպանունակություն, որը ոչ մեկի տարածքային ամբողջականությանը չի սպառնում․ նախարարը ամփոփել է 2025-ը

Պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումից, բանակում գրանցված մահերի պատճառներից ու զինվորական  նոր համազգեստից մինչև խաղաղության հաստատելու ճանապարհին զինված ուժերի դերակատարում․ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ամփոփել է 2025-ը՝ տարին «գերարդյունավետ» բնորոշելով։ Նախարարի գնահատմամբ՝ զինծառայության ժամկետը կրաճատելու որոշումը ոչ միայն նախորդ տարվա, այլև նախորդ երեք տասնամյակների ամենակարևոր որոշումներից մեկն է։ Պապիկյանը խոսել է նաև կառավարության՝ բանակի կերպափոխման հայեցակարգից, … Read more

Վաշինգտոնն անում է TRIPP-ի հաջորդ քայլը․ ընդունման ենթակա ի՞նչ փաստաթուղթ է սեղանին ու ի՞նչ է նախատեսում

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 13-14-ն աշխատանքային այցով ԱՄՆ-ում է: Երևանի ժամանակով երեկոյան 9-ին Վաշինգտոնում՝ Պետքարտուղարության շենքում, հանդիպելու են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Առանձնազրույցից հետո նրանց են միանալու նաև պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը և բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հանրահանը։ Տեղեկությունները, ըստ պետքարտուղարի աշխատանքային օրակարգի, հրապարակված պետդեպի կայքում։ … Read more