Ռուսաստանը երկարացրել է միջազգային փոխադրումներ իրականացնող վարորդների կեցության ժամկետը

Ռուսաստանի կառավարության ապրիլի 27-ի համապատասխան որոշմամբ՝ երկարաձգվել է երկրում ժամանակավոր գտնվելու ժամկետը ԱՊՀ պետությունների, ինչպես նաև Վրաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող վարորդների համար։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ կառավարության կայքէջում հրապարակված հրամանագրից։ Ըստ այդմ՝ ԱՊՀ մասնակից պետությունների քաղաքացիների, ինչպես նաև Վրաստանի պրոֆեսիոնալ միջազգային ավտոմոբիլային փոխադրումներ իրականացնող քաղաքացիների համար առանց վիզայի պահանջի  Ռուսաստանի Դաշնությունում ժամանակավոր գտնվելու … Read more

Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը

Ռուսաստանն արգելել է Հայաստանից ներմուծված «Ջերմուկ» հանքային ջրի խմբաքանակի վաճառքը։ Արգելվել են 2026թ․ փետրվարի 17-ից մարտի 5-ի ամսաթվերով արտադրված ապրանքները՝ 338,000 շիշ։

Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու համար. ՌԴ ԱԽ

Մոլդովայում և Հայաստանում բազմաթիվ ՀԿ-ներ աշխատում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վարկաբեկելու համար: Այս մասին ասել է ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։ Հաղորդում է Րիա Նովոստին: «Մոլդովայում այժմ գրանցված է մոտ 14 հազար ՀԿ, Հայաստանում՝ շուրջ 9 հազար։ Մեծ մասը ակնհայտորեն աշխատում են երկկողմ հարաբերությունների վարկաբեկման, մերձավոր արտասահմանի տարածքում ինտեգրացիոն գործընթացների վարկաբեկման համար»,- լրագրողներին ասել … Read more

Արաղչին խոսել է ՌԴ նախագահի հետ հանդիպման օրակարգի մասին

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ժամանել է Ռուսաստան՝ Թեհրանի և Մոսկվայի միջև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ սերտ խորհրդակցությունները շարունակելու, ինչպես նաև երկկողմ հարաբերությունների զարգացման քննարկման նպատակով։ Այդ մասին նա ասել է Պուլկովո միջազգային օդանավակայան ժամանելիս՝ Սանկտ Պետերբուրգում։ Փոխանցում է ԻՌՆԱ-ն: Նա նշել է, որ այսօրվա հանդիպումը Ռուսաստանի նախագահի հետ լավ հնարավորություն կլինի քննարկելու … Read more

Հայաստանյան ընտրությունների միջազգային նշանակությունը – Live News

Երկու կարևոր ներքաղաքական իրադարձություններ վճռական ազդեցություն կունենան հարավկովկասյան տարածաշրջանում ուժային կենտրոնների ազդեցության գոտիների սահմանագծման համար: Մեկն արդեն տեղի է ունեցել: Դա 2024 թ. խորհրդարանական ընտրություններն էին Վրաստանում: Եթե հիշում եք պայքարը շատ թեժ էր: ԵՄ ղեկավարությունը արեց առավելագույնը նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխվորությամբ արևմտամետ ուժերի հաղթանակն ապահովելու համար: Վրաստանին արագացված տեմպերով տրվեց ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, … Read more

Եթե ԵՄ-ը հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյանը ԵՄ դեսպանին

Եվրամիությունը, որը հայտարարել է ՀՀ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամության մասին, պետք է նույն կերպ արձագանքի նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ Այս մասին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին ուղղված նամակում գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Վերջինս ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են Ադրբեջանից հնչող ուղիղ և քողարկված … Read more

Ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ այս պահին կոնկրետ նախաձեռնություններ չեն դիտարկվում. Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ այս պահին կոնկրետ նախաձեռնություններ չեն դիտարկվում։ «Մենք մեր գործընկերներին տեղեկացրել ենք ուկրաինական ճգնաժամի կարգավորման ջանքերի շուրջ վերջին զարգացումների մասին։ Այժմ որևէ կոնկրետ նախաձեռնություն չի նկատվում», —  ասել է նա՝ ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ Հիշեցնենք՝ Ուկրաինայի ԱԳՆ-ն հայտարարել … Read more

Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ տարանցիկ եղանակով փոխադրվել է մոտ 26 հազար տոննա բեռ, հիմնականում հացահատիկ և պարարտանյութեր. Ադրբեջանի փոխվարչապետ

Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով ՌԴ-ից ՀՀ տարանցիկ եղանակով փոխադրվել է մոտ 26 հազար տոննա բեռ: Այս մասին Ադրբեջանի և ՌԴ-ի միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Այսօրվա դրությամբ Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան տարանցիկ եղանակով փոխադրվել է մոտ 26 հազար տոննա բեռ, որի հիմնական … Read more

ՌԴ կառավարությունը խստացնում է քաղաքացիություն և կացության իրավունք ստանալու կանոնները

Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հավանություն է տվել օրինագծին, որը խստացնում է քաղաքացիություն, ժամանակավոր կացության թույլտվություն և մշտական բնակության թույլտվություն ստանալու կանոնները։ Նախաձեռնության համաձայն՝ ցանկացած հանցագործության համար չմարված կամ չհանված դատվածություն ունեցող օտարերկրացիներին կմերժվի այդ փաստաթղթերի տրամադրումը։ Ներկայում սահմանափակումները վերաբերում են միայն դիտավորությամբ կատարված հանցագործությունների համար դատապարտված անձանց, իսկ ժամանակավոր կացության և մշտական բնակության դեպքում՝ ծանր և … Read more

ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք

Անցած գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության միջոցները Ռուսաստանի տարածքում խոցել են 207 ուկրաինական անօդաչու թռչող սարք։ Այս մասին ապրիլի 16-ին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ «Անցած գիշերվա ընթացքում հերթապահ ՀՕՊ միջոցներով որսացվել և ոչնչացվել են ինքնաթիռային տիպի 207 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», — ասվում է հրապարակման մեջ։ Նշվում է, որ թիրախները խոցվել են Բելգորոդի, … Read more