Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են ՌԴ դեսպանին – Live News

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա խորացման ու ընդլայնման հեռանկարներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ միջխորհրդարանական համագործակցության համատեքստում։ Կողմերը կառուցողական երկխոսությունը շարունակելու և երկկողմ փոխգործակցությանը նպաստող նախաձեռնություններին ու քայլերին աջակցելու պատրաստակամություն … Read more

ՔՊ խմբակցության ղեկավարը և քարտուղարը ՌԴ դեսպանի հետ քննարկել են միջխորհրդարանական հարաբերությունները

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանն ու խմբակցության քարտուղար Վոլոդյա Հակոբյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։ Քննարկվել են Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանն ու միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական … Read more

ԱԽՔ-ն ընդունել է ՌԴ դեսպանին – Live News

ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանն օգոստոսի 25-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Անվտանգության խորհուրդից։ Դեսպան Կոպիրկինը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակվելու առիթով եւ մաղթել հաջողություններ պատասխանատու գործունեության ընթացքում: Կողմերը քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգին վերաբերելի հարցերի լայն շրջանակ:

Ադրբեջանը բողոքի նոտա է հանձնել ՌԴ դեսպանին՝ ռուսական ԶԼՄ-ների հայտարարությունների պատճառով

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 18-ին։ «Ռուսական կողմին է փոխանցվել Ադրբեջանի լուրջ մտահոգությունը վերջին շրջանում հանրապետության, նրա ժողովրդի և ղեկավարության դեմ հնչող հայտարարությունների … Read more

Բաքվում Ռուսաստանի դեսպանը հրավիրվել է ԱԳՆ

Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովը հրավիրվել է Ադրբեջանի ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա է հանձնվել։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել այն կապակցությամբ, որ հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR-ի բենզալցակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։

Սերգեյ Կոպիրկինը խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և անցել աշխատանքի

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվայում խորհրդակցություններից հետո վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունից։ «Խորհրդակցություններից հետո դեսպան Կոպիրկինը վերադարձել է Երևան և վերսկսել է իր պարտականությունների կատարումը։ Նա Ռուսաստանի օրվա կապակցությամբ ընդունելություն կկազմակերպի,-նշել է նախարարությունը։ Նշենք, որ մայիսի 30-ին հաղորդվել էր, … Read more

Ավելացնելու ոչինչ չունեմ․ Կոպիրկինը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանին կանչելու մասին

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին Ռուսաստանի ԱԳՆ կանչելու փաստը։ «Ես առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա: Ես ավելացնելու ոչինչ չունեմ», — ասաց Կոպիրկինը։ Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։ … Read more

Դեսպան Կոպիրկինը ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում – Live News

Ապրիլի 24-ին ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը և դեսպանության պաշտպանության հարցերով կցորդ Ալեքսանդր Գորյանովը մասնակցել են Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը՝ ծաղիկներ խոնարհելով Ծիծեռնակաբերդ հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ը։

Դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ․ Վահագն Հովակիմյան

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ։ Ինքը եկել էր ծանոթանալու ընտրությունների նախապատրաստման ընթացքին, նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստման համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր ՌԴ դեսպանը այցելել ԿԸՀ։ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Հովակիմյանն … Read more

Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար. Կոպիրկին

Հայաստանի մերձեցումը Արևմուտքի հետ նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվա-Երևան հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան: Դիվանագետը նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական կապերի առումով լայն դիվերսիֆիկացման քաղաքականություն է վարում, և այդ քաղաքականության նշանակալի տարրը Արևմտյան երկրների, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ մերձեցումն է։ «Մենք գիտենք, որ … Read more