«Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հանդիպման խնդրանքով դիմել էր մոտ երկու շաբաթ առաջ։ Ինքը եկել էր ծանոթանալու ընտրությունների նախապատրաստման ընթացքին, նաև ՌԴ ԿԸՀ նախագահի հնարավոր այցի նախապատրաստման համար»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ էր ՌԴ դեսպանը այցելել ԿԸՀ։
ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը Հայաստանի ԱԺ ընտրություններում դիտորդական առաքելություն է իրականացնելու։ Հովակիմյանն ասաց, որ այսօր արդեն առաքելության առաջին՝ 14 հոգանոց կամզի վկայականները պատրասել են, որպեսզի ԱԳՆ միջոցով փոխանցվի ԱՊՀ գործընկերներին։
«Ռուսաստանի ԿԸՀ-ն արդեն մեր հրավերով է ժամանում։ Մենք բոլոր մեր գործընկերներ երկրների ընտրական մարմինների ներկայացուցիչներին հրավիրում ենք»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։