Ավելացնելու ոչինչ չունեմ․ Կոպիրկինը՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանին կանչելու մասին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին Ռուսաստանի ԱԳՆ կանչելու փաստը։ «Ես առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա: Ես ավելացնելու ոչինչ չունեմ», — ասաց Կոպիրկինը։ Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։ … Read more