ԳՇ պետը հաստատել է․ ադրբեջանցի զինվորականները Սյունիքում անտառներ են հատում և դիրքեր ունեն արգելոցում

News.am․   ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հունիսի 9-ին լրագրողների հետ զրույցում հաստատել է Սյունիքում ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացվող անտառահատումների և արգելոցի տարածքում նրանց հենակետերի առկայության մասին լուրերը։ Նա նշել է, որ թե՛ վարչապետը, թե՛ գերատեսչության ղեկավարը և թե՛ ինքն անձամբ բազմիցս հայտարարել են, որ սահմանազատման միջոցով աշխատում են այս խնդրի լուծման ուղղությամբ։ … Read more

Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից – Live News

Ամառային զորակոչը Հայաստանում կսկսվի հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը։ Այս մասին որոշում է կայացրել Կառավարությունը։ Զինծառայողների զորացրումը կիրականացվի հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։

Հայտնաբերվել է զինծառայող Արամայիս Գևորգյանի դին․ ՊՆ-ը հաստատեց – Live News

Հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Արամայիս Մերուժանի Գևորգյանի դին: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։

Տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին, այդպես էլ օգնության չդիմեց․ ՊՆ նախկին նախարարը նամակներ է հրապարակել

ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախընտրական վերջին օրերին ճիշտ ընտրություն կատարելու համար կխոսենք միայն փաստերով։ Փաստ է, որ տեղեկացված էր մոտալուտ պատերազմի մասին։ Փաստ է, որ այդպես էլ պաշտոնապես օգնության չդիմեց։ Փաստ է, որ այսօր արդեն սեփական անվտանգությունն ապահովում է ամերիկացիների աջակցությամբ։ Ժողովուրդ, ընտրություն կատարիր փաստերի, ոչ թե խոստումների հիման … Read more

Պաշտպանության փոխնախարարները պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալներով

Հանրապետության օրվա առթիվ, հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրերով պաշտպանության նախարարի տեղակալներ Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը պարգևատրվել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալներով։ Այս մասին տեղեկանում ենք ՊՆ-ից։

Մայիսի 28-ին՝ զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ․ ՊՆ – Live News

Մայիսի 28-ին՝ Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսի ընթացքում, հնչելու են թնդանոթի կրակոցներ: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

ՊՆ-ը ներկայացրել է ՀՀ բանակի նոր զինանշանը (տեսանյութ) – Live News

ՀՀ Պաշտպանության նախարարույունը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության բանակի նոր զինանշանը՝ մի շարք փոփոխություններով։Մանրամասները՝ տեսանյութում։

Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում այժմ կհնչի թնդանոթի 3 կրակոց, իսկ քիչ անց ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք: Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

ՊՆ-ն արգելում է նկարել ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժը – Live News

Հարգելի՛ հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, մինչև մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսը մայրաքաղաք Երևանում ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի տեղաշարժի լուսանկարահանումը և տեսանկարահանումը փողոցներում խստիվ արգելվում են։Նկարահանման հնարավորություն կտրամադրվի մայիսի 28-ին՝ սահմանված կարգով։Խստիվ արգելվում է նաև ԱԹՍ-ների կիրառմամբ նկարահանումը։ Խախտումները կհանգեցնեն պատասխանատվության։

ՊՆ-ը հերքում է Ջերմուկի հատվածում դիրք հանձնելու մասին լուրերը – Live News

ՀՀ ՊՆ-ից հերքում են տարածել, որում ասվում է․ «Քիչ առաջ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներից մեկի տարածած տեսանյութում դեռևս անհայտ անձը ստահոդ տեղեկություններ է հայտնում, թե իբր վերջերս Ջերմուկի հատվածում ՀՀ զինված ուժերի «բանակային դիրք է հանձնվել»: Հայտնում ենք, որ նշվածն ապատեղեկատվություն է: Իրավապահ մարմիններին հորդորում ենք ուսումնասիրել նշված տեսանյութն ու դրանում տեղ գտած տեղեկությունները՝ իրավական … Read more