Պիրլոն նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտներին — Armsport.am

Իտալացի լեգենդար կիսապաշտպան, Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտներին։ «Ո՞ր ակումբներն են Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտները։ «Լիվերպուլը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն»,– ասել է Պիրլոն սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրից հետո «Արսենալը» 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ … Read more

🎥 ՉԼ. Արսենալը հաղթեց Բավարիային, ՊՍԺ-ն՝ Տոտենհեմին, Լիվերպուլը ջախջախիչ պարտություն կրեց, այլ արդյունքները

Չեմպիոնների լիգայի 2025/26 թթ. խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ (3:1)։ «Զինագործների» կազմում հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո բացեց Յուրիեն Տիմբերը։ 10 րոպե անց մյունխենցիների 18-ամյա հարձակվողը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը՝ 1:1։ 69-րդ րոպեին լոնդոնցիները կրկին առաջ մղեց Նոնի Մադուեկեն՝ խփելով իր առաջին գոլ … Read more

Լիվերպուլը պատրաստվում է նոր ռեկորդային տրանսֆերի — Armsport.am

ՊՍԺ-ի պորտուգալացի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» դիտարկում է 21-ամյա պորտուգալացուն ակումբի համար ռեկորդային՝ 160 միլիոն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունը։ Նևեշը ընթացիկ մրցաշրջանում փարիզյան գրանդի լավագույն ռմբարկուն է՝ Ֆրանսիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 9 խաղերում խփած 6 գոլով։ Նևեշի ներկայիս պայմանագրի … Read more

Ռեալը նոր աստղ է ցանկանում գնել․ մադրիդցիները պատրաստ են 150 միլիոն եվրո առաջարկել նրա համար

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Վիտինյան կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում, հայտնում է Fichajes-ը։ Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» լրջորեն հետաքրքրված է 25-ամյա կիսապաշտպանի ծառայություններով։ Ակումբի ղեկավարությունը պատրաստ է մոտ 150 միլիոն եվրո առաջարկել խաղացողի համար։ Մադրիդյան գրանդում Վիտինյային համարում են իրենց կիսապաշտպանությունը ուժեղացնելու նշանակալի խթան։ Հիշեցնենք, որ պորտուգալացին 2025 թվականի «Ոսկե գնդակի» համար քվեարկությունում … Read more

ՊՍԺ-ն տեղեկություններ է հայտնել Դեմբելեի, Դուեի և Հակիմիի առողջական վիճակի մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել՝ ներկայացնելով թիմի հարձակվողներ Ուսման Դեմբելեի, Դեզիրե Դուեի և պաշտպան Աշրաֆ Հակիմիի առողջական վիճակի վերաբերյալ թարմացումները։ «Ուսման Դեմբելեն գտնվում է ապաքինման եզրափակիչ փուլում։ Աշրաֆ Հակիմին և Դեզիրե Դուեն շարունակում են անհատական վերականգնողական աշխատանքները»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ Դեմբելեն վերականգնվում է նոյեմբերի սկզբին ստացած սրունքի … Read more

Չի կարելի աղաչել ֆուտբոլիստին, որ մնա․ Լեոնարդո — Armsport.am

ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն կարծում է, որ ակումբը սխալ է գործել՝ ժամանակին բաց չթողնելով Կիլիան Մբապեին: «Նա պետք է հեռանար դեռ 2021 թվականին, քանի որ ինքն էր դա ցանկանում: Եթե նա ուզում էր գնալ, ուրեմն՝ առաջ: Սա է իմ կարծիքը: Հասկանում եմ, որ եթե ֆուտբոլիստի համար գումար եք վճարել, չեք կարող նրան ուղղակի հենց … Read more

Մբապեն ՊՍԺ-ից ահռելի գումար է պահանջում որպես փոխհատուցում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն իր նախկին ակումբին՝ ՊՍԺ-ին, մեղադրել է վնաս պատճառելու մեջ՝ պահանջելով 240 միլիոն եվրո փոխհատուցում։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։ Այսօր Փարիզում ընթանում է ֆուտբոլիստի և ակումբի միջև աշխատանքային վեճի վերաբերյալ դատական նիստ։ Մբապեի կողմը պնդում է, որ ՊՍԺ-ն անօրինական կերպով չի վերաորակավորել նրա պայմանագիրը ժամկետայինից անժամկետի։ Բացի այդ, 26-ամյա … Read more

Ահա թե ինչու մենք խփեցինք այդքան շատ գոլեր. Նևեշը՝ Հայաստանի դեմ տարած հաղթանակի մասին

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի կիսապաշտպան Ժոաու Նևեշը մեկնաբանել է իր ազգային թիմի 9:1 հաշվով ջախջախիչ հաղթանակը Հայաստանի ընտրանու նկատմամբ՝ աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման մրցաշարի շրջանակում։ Այս խաղից հետո Պորտուգալիայի հավաքականն ապահովեց իր տեղը աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում։ «Գոլերի քանակը ցույց է տալիս լավ թիմային աշխատանք՝ թե՛ խաղի, թե՛ մարզումների ընթացքում։ Մինչ այս … Read more

Մենք ակնհայտորեն գերազանցում էինք մեր մրցակիցներին և ցանկանում էինք դա ցույց տալ խաղադաշտում․ Ռամուշ

ՊՍԺ-ի և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Գոնսալու Ռամուշը մեկնաբանել է իր ազգային թիմի՝ Հայաստանի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը (9-1)։ Պորտուգալացիները իրենց տեղը աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ փուլում ապահովեցին որակավորման փուլի վերջին տուրում։ «Մենք ակնհայտորեն գերազանցում էինք մեր մրցակիցներին և ցանկանում էինք դա ցույց տալ խաղադաշտում։ Վերջին խաղը (0-2 հաշվով պարտություն Իռլանդիայից) այդքան էլ հաջող չէր, … Read more

Շատ եմ ցանկանում վերադառնալ․ Մեսսի — Armsport.am

Կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, ներկայում «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին բացառիկ հարցազրույց է տվել Sport.es-ին՝ խոսելով իր անցած ճանապարհի, Բարսելոնայից ստացած անսպառ սիրո, Փարիզում ունեցած փորձի և Մայամիում կյանքի մասին։ Ութ «Ոսկե գնդակի» դափնեկիրն անկեղծորեն պատմել է այն դատարկության մասին, որը զգացել է «Բարսայից» հեռանալուց հետո, և նշել, որ կցանկանար վերադառնալ քաղաք, որը համարում է … Read more