ՊՍԺ-ի նախկին մարզական տնօրեն Լեոնարդոն կարծում է, որ ակումբը սխալ է գործել՝ ժամանակին բաց չթողնելով Կիլիան Մբապեին:
«Նա պետք է հեռանար դեռ 2021 թվականին, քանի որ ինքն էր դա ցանկանում: Եթե նա ուզում էր գնալ, ուրեմն՝ առաջ: Սա է իմ կարծիքը:
Հասկանում եմ, որ եթե ֆուտբոլիստի համար գումար եք վճարել, չեք կարող նրան ուղղակի հենց այնպես բաց թողնել, ամեն ինչ պետք է ծանրութեթև անել: Իսկ եթե նա չի հեռանում, ապա պարտավոր եք վերահսկել իրավիճակը:
Սակայն, ըստ իս, եթե հնարավորություն է ստեղծվում վաճառել մի ֆուտբոլիստի, ում բոլորը ցանկանում են տեսնել իրենց թիմում, պետք է օգտվել դրանից: Չի կարելի ասել նրան՝ «Խնդրում եմ, մնա մեզ հետ»: Ինձ համար նման տարբերակ գոյություն չունի»,- Լեոնարդոյի խոսքն է մեջբերում RMC Sport-ը։