Պիրլոն նշել է Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտներին — Armsport.am

Իտալացի լեգենդար կիսապաշտպան, Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն նշել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտներին։

«Ո՞ր ակումբներն են Չեմպիոնների լիգան հաղթելու գլխավոր ֆավորիտները։ «Լիվերպուլը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն»,– ասել է Պիրլոն սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի 5-րդ տուրից հետո «Արսենալը» 100 տոկոսանոց արդյունքով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ ՊՍԺ-ն երկրորդն է՝ 12 միավորով, «Լիվերպուլը»՝ երրորդը՝ 9 միավորով, իսկ «Բարսելոնան» 7 միավորով զբաղեցնում է 18-րդ տեղը։

Leave a Comment