ՊՍԺ-ի պորտուգալացի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» դիտարկում է 21-ամյա պորտուգալացուն ակումբի համար ռեկորդային՝ 160 միլիոն եվրոյով ձեռք բերելու հնարավորությունը։ Նևեշը ընթացիկ մրցաշրջանում փարիզյան գրանդի լավագույն ռմբարկուն է՝ Ֆրանսիայի առաջնության և Չեմպիոնների լիգայի 9 խաղերում խփած 6 գոլով։
Նևեշի ներկայիս պայմանագրի ժամկետը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը։ Transfermarkt-ի տվյալներով նրա տրանսֆերային արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։