Ուկրաինայի վերաբերյալ Ալիևի դիրքորոշումը սխալ է․ Պեսկով – Live News

Կրեմլը սխալ է համարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումն Ուկրաինայի վերաբերյալ, սակայն այդ տարաձայնությունների մեջ սպառնալիք չի տեսնում երկկողմ հարաբերությունների համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է РБК-ն։  Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը մտերիմ հարաբերություններ է պահպանում մի շարք պետությունների հետ, որոնք ուկրաինական հակամարտության վերաբերյալ այլ դիրքորոշում ունեն։ «Ինչ վերաբերում … Read more

ՌԴ-ին ուղղված hարվածների պատասխանները կլինեն հայելային. Պուտին

Ռուսաստանի հարվածները կլինեն հայելային և մի քանի անգամ ավելի հզոր, հակառակորդը դա կզգա անընդհատ աճող մասշտաբով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ժողովրդական ճակատի «Ամեն ինչ հաղթանակի համար» ցուցահանդես կատարած այցի ընթացքում։ Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի գործողությունները Ռուսաստանում նավթամթերքի հետ կապված որոշակի խնդիրներ են ստեղծում, սակայն իրավիճակն աստիճանաբար կշտկվի: ՌԴ-ն … Read more

Ռուսաստանը նոր արդյունքների է հասնում ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում. Պուտին

Ռուսաստանը կատարելագործում է իր Զինված ուժերը և նոր արդյունքների հասնում ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Ժողովրդական ճակատի «Ամեն ինչ հանուն Հաղթանակի» ֆորումում։ «Մենք կատարելագործում ենք Զինված ուժերը, նոր արդյունքների ենք հասնում ռազմարդյունաբերական համալիրի ոլորտում և առաջ ենք շարժվում։ Տղաները՝ մեր մարտիկները, առաջ են գնում»,- ասել … Read more

Հուշեմ մի քանի բանալի բառեր՝ «Պուտին», «ինքնաշխանություն», «Կրեմլ», «ռսաստրուկ»

Երկու օր առաջվանից Հայաստանում կարծես ինչ-որ «ռուբիլնիկով» միացրել ու ակտիվորեն շրջանառում են մի գաղափար, թե իբր՝ «ժողովրդավարությունը» պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները։ Նախ, վերլուծենք այս թեզը տրամաբանության դիրքերից։ «Ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են մարդու հիմնարար իրավունքները։ Ուստի «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ … Read more

Կրեմլը հերքում է Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի մասին լուրերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև չորեքշաբթի օրը հեռախոսազրույց չի եղել, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պարոն Թրամփը, ըստ երևույթին, շատ զբաղված էր Անկարայում ունեցած բոլոր շփումներից հետո, այդ պատճառով երեկ ոչ ոք չի զանգահարել», – լրագրողներին ասել է Պեսկովը։

ՆԱՏՕ-ն Ուկրաինային կհատկացնի 70 միլիարդ եվրո – Live News

ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ 2026 թվականին Ուկրաինային կհատկացնի 70 միլիարդ եվրո։ Անկարայի APA թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասվել է ՆԱՏՕ-ի 36-րդ գագաթնաժողովից հետո ընդունված «Անկարայի հռչակագրում»։ ՆԱՏՕ-ի առաջնորդները, ընդգծելով Ուկրաինային շարունակական աջակցությունը, հայտարարել են, որ 2026 թվականին ռազմական սարքավորումների, օգնության և ուսուցման համար կհատկացվի 70 միլիարդ եվրո, և որ աջակցությունը կպահպանվի առնվազն նույն մակարդակում 2027 … Read more

Ի՞նչ կհրահանգի Պուտինը Փաշինյանին (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Պուտինը շնորհավորել է Թրամփին | Yerevan Today

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի կապակցությամբ՝ ընդգծելով, որ Ռուսաստանի Դաշնությունը և Միացյալ Նահանգները հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ «Այսօր Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես երկու խոշոր միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային մասշտաբով անվտանգության … Read more

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի շուկային․ կա 5 զոհ, 18 վիրավոր – Live News

Զապորոժիեի մարզի Տոկմակ քաղաքի շուկային Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 18 մարդ։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին: «Պետական սոցիալական մարմիններին հանձնարարել եմ անհապաղ սկսել զոհվածների ընտանիքների հետ աշխատանքը. բոլոր վճարումները կկատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում։ Բոլոր ծառայություններն ու վարչակազմն աշխատում են։ Այդ ողբերգության պատասխանատվությունը նրանց վրա է, ովքեր գիտակցաբար հարվածում … Read more

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ԱԹՍ-ների հարձակմանն է ենթարկվել – Live News

Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակմանը։ Տեղեկությունը տարածել է Ստոկհոլմում Ռուսաստանի դիվանագիտական առաքելությունը։ Հարձակվող անօդաչու սարքերը, ըստ տեղեկությունների, զինված են եղել կեղծ պայթուցիկ սարքերով։ Մեկ այլ անօդաչու թռչող սարք կարմիր ներկով տարա է նետել դեսպանատան տարածք։ Դեսպանատունն անօդաչու թռչող սարքի հարձակումը գնահատել է որպես դիվանագիտական առաքելության աշխատակիցներին վախեցնելու փորձ։