Բելգիայի խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման և ՀՀ-ում ժողովրդավարության հարցը

Բելգիայի Դաշնային խորհրդարանի պատգամավոր Էլեն Սամինը Բելգիայի արտաքին գործերի նախարար Մաքսիմ Պրևոյին ուղղված բանավոր հարցով անդրադարձել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանի կալանավորմանը և Հայաստանում ժողովրդավարության ու իրավունքի գերակայության վիճակին։ Պատգամավորը հիշեցրել է, որ Ավետիք Չալաբյանի նախորդ քրեական հետապնդումն արդեն իսկ միջազգային մտահոգությունների առիթ էր դարձել։ Նրա գործին անդրադարձել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, … Read more

Երբ քաղաքացիները լռում են, նույնիսկ ամենակատարյալ սահմանադրությունները վերածվում են դատարկ թղթերի. Իսահակ Պողոսյան

Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը գրում է. Ժողովրդավարություն․ ազատության և պատասխանատվության մշտական փորձությունը Մարդը ծնվում է ազատ, սակայն հասարակության մեջ հաճախ հայտնվում է այնպիսի կապանքների մեջ, որոնք հենց ինքն է կերտել։ Նա իշխանություն է ստեղծում՝ իրեն պաշտպանելու համար, բայց երբեմն հենց այդ իշխանությունն է դառնում նրա ազատության սպառնալիքը։ Ուստի հասարակության … Read more

Փաշինյանը ժողովրդավարության հետ կապ չունի, նա ժողովրդավարության թշնամին է․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը ժողովրդավարության հետ կապ չունի, նա ժողովրդավարության թշնամին է:  Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից գողացել է նաև ընտրելու և ընտրվելու իրավունքը: Դրա վառ ապացույցը նաև այսօրվա ձեր քաղաքապետն է, որը գտնվում է անազատության մեջ և Շիրակի թեմի առաջնորդը, որը գտնվում է կալանքի տակ: Այս մասին Գյումրիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ … Read more

Այսպիսի քայքայված և աղճատված ժողովրդավարությունը ինչպե՞ս կարող է երաշխավոր լինել խաղաղության

ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Այս իշխանության տարածած կեղծ և մոլորեցնող թեզերից մեկն այն է, որ ժողովրդավարությունը անվտանգության և խաղաղության երաշխավորն է: Նույնիսկ մի ժամանակ փորձում էին հասարակությանը դնել երկընտրանքի առջև, թե ո՞րն է գերակա կամ նախընտրելի` ժողովրդավարությո՞ւնը, թե՞ անվտանգությունը: Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ իրենք ո’չ ժողովրդավար են, և ո’չ էլ կարողունակ ապահովելու քաղաքացու … Read more

Փնտրվում է ժողովրդավարության պաշտպան. «Փաստ»

Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական դաշտում լարվածությունն աճում է։ Կիզակետում ոչ միայն ներքաղաքական պայքարն է, այլև միջազգային, մասնավորապես՝ Եվրամիության կառույցների դերակատարությունը, գրում է «Փաստը»։ Արդյո՞ք եվրոպական նախաձեռնությունները կծառայեն Հայաստանում բազմակարծության և ժողովրդավարության ամրապնդմանը, թե՞ կարող են կամա թե ակամա օգտագործվել իշխանությունների կողմից՝ որպես լծակ ընդդիմությանը ճնշելու համար։ Այս հարցադրումն այսօր դարձել է նախընտրական դիսկուրսի առանցքային … Read more