Հրդեհ չշահագործվող տնակի տանիքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատ Շերենցի փողոցում այրվում է չշահագործվող տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։51-ին, մարվել՝ 15։11-ին։ Այրվել է տանիքը՝ մոտ 100 քմ։

Տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ

Դեկտեմբերի 28-ին, ժամը 14։22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակամուտ գյուղի 16-րդ փողոցի տներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակամուտ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկի խոհանոցում տեղի է … Read more

Հունաստանի Վարդուսիա լեռներում ձնահոսքի հետևանքով չորս մարդ է զոհվել

Հույն փրկարարները Վարդուսիա լեռներում հայտնաբերել են ձնահոսքի մեջ մնացած չորս մարդու մարմիններ։ Այս մասին հայտնել է Skai հեռուստաալիքը։ Ըստ հեռուստաալիքի՝ Աթենքից ժամանած և Վարդուսիա լեռնաշղթան բարձրանալ փորձող երեք լեռնագնացների որոնումները ողբերգական ավարտ են ունեցել. նրանք անգիտակից վիճակում հայտնաբերվել են ձյան տակ։ Նրանց մոտ հայտնաբերվել է նաև մի կնոջ մարմին, որը, ըստ լուրերի, լեռնագնացներից մեկի ուղեկիցն … Read more

Վայոց ձորի մարզում բախվել են «Honda CR-V»-ն և խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 14:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Հայկ Հ.-ի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել մոտ 30 … Read more

Հրդեհ Շաքի գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Դեկտեմբերի 26-ին, ժամը 09։58-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շաքի գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 15-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:19-ին, մարվել՝ 11:48-ին: Այրվել է … Read more

Գյումրի-Կամո ճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Արտաշես Սարիբեկյանն իր վարած Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ալլա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով … Read more

Հրդեհի ահազանգ Ջրառատ գյուղում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Դեկտեմբերի 26-ին, ժամը 07։53-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ գյուղի հիվանդանոցի մոտակայքում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մկրտչյան փողոցի տներից մեկի մոտակայքում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:13-ին, մարվել՝ 08:22-ին: Այրվել … Read more

Հրդեհ ավտոտնակում. կա տուժած

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 18։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի 11-րդ փողոցում այրվում են տուն և ավտոտնակ․ կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են. ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային … Read more

Վանաձորում բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն

Դեկտեմբերի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Դեմիրճյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Սատանի կամրջի» վրա բախվել են Լոռու մարզի բնակիչ 65-ամյա Ռաֆիկ Օ․-ի վարած «Mercedes» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 49-ամյա Արմեն Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ … Read more

Լոռու մարզում «BMW» -ն գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Դեկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում Կաթնառատ գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։ Վիրավորներին առաջինը … Read more