Արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել է

Մայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի – Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ծառի տապալման հետևանքով էլ վնասվել է խաչմերուկում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։

Քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության … Read more

ՀՀ մի շարք մարզերում քամու հետևանքով վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր

Մայիսի 11-ին, ժամը 15:45-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Վանաձորում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու գյուղում վնասվել են տանիքի թիթեղներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի, մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության … Read more

Ինդոնեզիայում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Հյուսիսային Սումատրա նահանգում 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մուլաբոհ քաղաքից 111 կմ հարավ-արևելք, որի բնակչությունը կազմում է մոտ 35 հազար մարդ։ Օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։

Շրի Լանկայում ավտոբուսը կիրճն է ընկել. կան զոհեր և վիրավորներ

Շրի Լանկայի կենտրոնում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել, որի հետևանքով 21 մարդ զոհվել է, իսկ 30-ից ավելին վիրավորվել։ Այս մասին հայտնել է տեղական ոստիկանությունը։ «Ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել Նուվարա Էլիա-Գամպոլա գլխավոր ճանապարհի կիրճը», – հայտնել են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Վթարի հետևանքով զոհվածների ինքնությունը դեռևս պարզված չէ։ Նշվում է, որ պետական ​​տրանսպորտային … Read more

Սախալինի մարզում 4.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Սախալինի շրջանում գրանցվել է 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Ցնցումները զգացվել են նաև Իտուրուպ կղզում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղը։ Երկրաշարժը գրանցվել է ժամը 11:36-ին (Մոսկվայի ժամանակով 03:36)՝ 34 կմ խորության վրա։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզուց 114 կմ հարավ-արևելք:

Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա

Մայիսի 10-ին, ժամը 22:56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանյան փողոցում ծառն ընկել է «GAZ» մակնիշի ավտոմեքենայի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ ծառն ընկել և վնասել է շենքի բակում կայանած … Read more

Փրկարարները հեռացրել են ծառը ճանապարհահատվածից․ երթևեկությունը վերականգնվել է

Մայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։

Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում ծառ է ընկել

Մայիսի 10-ին, ժամը 22:59-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ Դսեղ գյուղ տանող կամրջի մոտակայքում, ծառ է ընկել. երթևեկությունը դարձել է միակողմանի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ավտոճանապարհից. երթևեկությունը վերականգնվել է։ ՀՀ ՆԳՆ … Read more

Պայթյունի ահազանգ ավտոմեքենայում

Մայիսի 10-ին, ժամը 21։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պոպովի փողոցում ավտոմեքենայից լսվել է պայթյունի ձայն․ առկա է վառելիքի արտահոսք։ ՀՀ ՆԳՆ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում … Read more