Լոռու մարզում «BMW» -ն գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 1 զոհ, 2 վիրավոր

Դեկտեմբերի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20:15-ի սահմաններում Կաթնառատ գյուղի սկզբնամասում «BMW» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն, սակայն վիրավորներից մեկը ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ նրանց հայտնածի օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և  վիրավորների ինքնությունը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով մահացածը Լոռու մարզի բնակիչ 39-ամյա Արեն Ս․-ն էր։

Leave a Comment