Վայոց ձորի մարզում բախվել են «Honda CR-V»-ն և խոճկորներ տեղափոխող «ԶԻԼ»-ը

Այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։

Ժամը 14:35-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 115 կմ հատվածում՝ Արփի գյուղի վարչական տարածքում, բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 34-ամյա Դավիթ Ա.-ի վարած «Honda CR-V» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 47-ամյա Հայկ Հ.-ի «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։

Բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել մոտ 30 խոճկորով, կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում՝ երթևեկելի գոտում։ Կողաշրջման հետևանքով խոճկորները չեն սատկել։ Մի քանիսը «դիմել է փախուստի», սակայն քաղաքացիները վարորդի հետ կարողացել են բոլոր խոճկորներին բռնել։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

 

Leave a Comment