Գյումրի-Կամո ճանապարհին «Գազելը» կողաշրջվել է․ մեկ անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ժամը 10:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 69-ամյա Արտաշես Սարիբեկյանն իր վարած Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղային միկրոավտոբուսով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ 40-ամյա Ալլա Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։

ՀՀ ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ վթարի հետևանքով այլ տուժածներ չկան:

«Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 10։20-ի սահմաններում, Գյումրի-Կամո ավտոճանապարհի 5-րդ կմ-ին մերկասառույցի պատճառով Գյումրի-Շիրակ-Կամո գյուղերի երթուղին սպասարկող «Գազելը» դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով 40-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում», – նշված է ոստիկանության հաղորդագրությունում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment