Այլևս հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի․ Փաշինյան ·

Առաջիկա եւ հետագա բոլոր կիրակիներին կմասնակցեմ սուրբ եւ անմահ պատարագի։ Այս մասին facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով նաև տեսանյութ է հրապարակել։ Նա, մասնավորապես, նշել է. «Իհարկե բացառություն կլինեն այն դեպքերը, երբ որ կա աշխատանքային կամ ինչ-որ այլ անհաղթահարելի պատճառ, և երկրորդը՝ հիմնականում չեմ հայտարարի, թե որտեղ եմ մասնակցելու պատարագի։ Ինչո՞ւ, … Read more

Մհեր Գրիգորյանն ու Քրիստինա Քվինն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումների և երկուստեք կարևորել TRIPP նախագծի իրականացումը

Հունվար 08,2026 21:12 Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր … Read more

ՀՀ-ում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ներկայացրել է հայրենադարձության խթանման ուղղությամբ իրականացվող միջոցառումներն ու նախաձեռնությունները

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հունվարի 8-ին ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Մոնիկա Սանդրիին: Զարեհ Սինանյանը ողջունել է Մոնիկա Սանդրիին և կարևորել ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի գործունեությունը, ընդգծելով համագործակցության ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը ներկայացրել է Գրասենյակի առաջնահերթություններն … Read more

Փոխվարչապետը և ԱՄՆ դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումները – Live News

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպման սկզբում փոխվարչապետը անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքի և Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացման գործում ունեցած ավանդի համար։ Մհեր Գրիգորյանը դեսպանին մաղթել է նորանոր … Read more

Երկուստեք ընդգծվել է Հայաստան–Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունը.

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան–Իրան քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիին։ Քննարկվել են Հայաստան–Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր. երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն, անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է. «Մենք, հասկանալիորեն, մեծ … Read more

Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է. ՀՀ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ազգային անվտանգության ծառայություն և ներկա գտնվել Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը: Վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել ներկաներին Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առիթով, շնորհակալություն հայտնել ծառայության համար՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ժողովրդի։ «Պետք է արձանագրեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունը մեր պետության կարևորագույն անկյունաքարերից մեկն է և, … Read more

Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպանին – Live News

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին հայտնում են ԱԽ-ից։ Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների … Read more

«ՀՀ-ում ամեն ինչ որոշում է մարդը՝ քաղաքացին». կառավարությունը հաստատել է ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ այդմ՝ առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է … Read more

ՊՆ-ը ներկայացրել է 2026 թվականի վարժական հավաքների օրերը – Live News

2026 թվականի ընթացքում Հայաստանում կհայտարարվեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ։ Պաշտպանության նախարարությունը ներկայացրել է, թե երբ են հայտարարվում վարժական հավաքներ՝ 1) 2026 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ. 2) 2026 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 19-ը ներառյալ. 3) 2026 թվականի ապրիլի 15-ից մինչև … Read more

Սուրեն Պապիկյանին զեկուցել են նախապատրաստական աշխատանքների, զինակոչիկների բժշկական հետազոտության մասին

Ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի, պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանի և զորակոչի գործընթացում ներգրավված պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների ուղեկցությամբ այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան: Պաշտպանության նախարարը շրջել է հավաքակայանում, ծանոթացել զորակոչային հանձնաժողովների աշխատանքներին, զրուցել զորակոչիկների հետ՝ մաղթելով նրանց բարի և … Read more