🎥 Ֆլամենգոն հաղթեց Պալմեյրասին և նվաճեց Լիբերտադորեսի գավաթը — Armsport.am

«Ֆլամենգոն» դարձավ Լիբերտադորեսի գավաթի 2025 թվականի հաղթող՝ եզրափակիչ խաղում առավելության հասնելով «Պալմեյրասի» նկատմամբ։

Պերուի մայրաքաղաք Լիմայի «Մոնումենտալ» մարզադաշտում կայացած բրազիլական դերբին ավարտվեց 1։0 հաշվով։ Հանդիպման ելքը վճռեց Դանիլոյի խփած միակ գոլը։

Սա «Ֆլամենգոյի» պատմության մեջ 4-րդ տիտղոսն է այս մրցաշարում։ Այժմ ակումբը համարվում է Լիբերտադորեսի գավաթի ամենատիտղոսակիր բրազիլական թիմը: «Պալմեյրասն» իր ակտիվում ունի 3 հաղթանակ:

Մրցաշարի բացարձակ ռեկորդակիրը արգենտինական «Ինդեպենդիենտեն» է, որը գլխավոր մրցանակը նվաճել է 7 անգամ։

Leave a Comment