Երկար սպասված․ բրազիլական ֆուտբոլի երիտասարդ տաղանդը միացավ Չելսիին — Armsport.am

«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտարարել է բրազիլացի երիտասարդ հարձակվող Էստևաոյի տեղափոխության մասին, որը մեկ տարի առաջ պայմանագիր էր կնքել «ազնվականների» հետ։

Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի՝ «Պալմեյրասից» ձեռքբերման մասին հայտարարել էր 2024 թվականի հունիսի 22-ին։ Սակայն որոշվել էր, որ Էստևաոն կմիանա թիմին չափահաս դառնալուց հետո։

«Պալմեյրասի» հիմնական թիմի կազմում Էստևաոն անցկացրել է 83 խաղ, խփել 27 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։ 18-ամյա ֆուտբոլիստը անցյալ տարվա սեպտեմբերին նշել է իր նորամուտը Բրազիլիայի հավաքականի կազմում, որից հետո պարբերաբար հրավիրվել է ազգային հավաքական։

Leave a Comment