Ballon d’Or 2025․ տարվա լավագույն ակումբ մրցանակի հավակնորդները — Armsport.am

France Football-ը հրապարակել է 2024/25 մրցաշրջանի տարվա լավագույն ակումբի մրցանակի հավակնորդների ցուցակը։ 2025 թվականի մրցանակի համար առաջադրվել են հետևյալ ակումբները․ ՊՍԺ (Ֆրանսիա) «Բարսելոնա» (Իսպանիա) «Չելսի» (Անգլիա) «Լիվերպուլ» (Անգլիա) «Բոտաֆոգո» (Բրազիլիա) Տարվա լավագույն ակումբի մրցանակը կշնորհվի սեպտեմբերի 22-ին՝ Փարիզի Շատլե թատրոնում կայանալիք «Ոսկե գնդակի» հանձնման արարողության ժամանակ։

Պաշտոնական․ Արգենտինայի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ատլետիկո

Մադրիդի «Ատլետիկոն» իր պաշտոնական կայքում հայտարարել է «Բոտաֆոգոյի» 24-ամյա արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադայի հետ պայմանագիր կնքելու մասին։ Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր՝ մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Նշվում է, որ մադրիդյան գրանդը 24-ամյա արգենտինացու համար բրազիլական ակումբին վճարել է 21 միլիոն եվրո։

Արգենտինայի հավաքականի ևս մեկ ֆուտբոլիստ կհամալրի Ատլետիկոյի շարքերը — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է, որ համաձայնության է եկել «Բոտաֆոգոյի» հետ արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադայի տրանսֆերի վերաբերյալ և պայմանագիր կկնքի ֆուտբոլիստի հետ բուժզննումը անցնելուց հետո։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «Ատլետիկոն» կգնի Ալմադայի տրանսֆերային իրավունքների մի մասը։ Նրա ընդհանուր տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։ Ալմադան անցած մրցաշրջանի երկրորդ կեսը վարձավճարով անցկացրել է «Լիոնում»՝ մասնակցելով 20 … Read more

Անչելոտիի որդին կգլխավորի «Բոտաֆոգոն» – Lragrogh.com

Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի որդին` Դավիդե Անչելոտին, աշխատանքի կանցնի «Բոտաֆոգոյում», հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Բրազիլական ակումբն անցնող օրերին բանակցել է 35-ամյա մասնագետի հետ ու ձեռք բերել ամբողջական համաձայնություն։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2027թ. հունվարի 1-ը։ Դավիդե Անչելոտին առաջին անգամ կնշանակվի գլխավոր մարզիչ։ Նա «Ռեալում», ՊՍԺ-ում, «Նապոլիում», «Էվերթոնում» … Read more

Ակումբային ԱԱ. Քառորդ եզրափակիչի առաջին մասնակիցը հայտնի է — Armsport.am

1/8 եզրափակիչում «Պալմեյրասը» լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով առավելության հասավ «Բոտաֆոգոյի» նկատմամբ: Հիմնական ժամանակում թիմերը գոլ խփել չկարողացան: Միակ գոլը լրացուցիչ ժամանակի 100-րդ րոպեին խփեց Պաուլինյոն: Քառորդ եզրափակչում «Պալմեյրասը» կմրցի «Բենֆիկա» – «Չելսի» զույգի հաղթողի հետ: Տեսանյութը` ԱՅՍՏԵՂ

Ակումբային ԱԱ․ 1/8-րդ եզրափակչի խաղերի ժամանակացույցը — Armsport.am

Այսօր՝ հունիսի 28-ին, մեկօրյա դադարից հետո ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում կմեկնարկի 1/8-րդ եզրափակիչ փուլը։ Ներկայացնում ենք բոլոր հանդիպումների ժամանակացույցը․ «Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Բոտաֆոգո» (Բրազիլիա)՝ հունիսի 28, ժամը 20:00 «Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Չելսի» (Անգլիա)՝ հունիսի 28, ժամը 00:00 ՊՍԺ (Ֆրանսիա) – «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)՝ հունիսի 29, ժամը 20:00 «Ֆլամենգո» (Բրազիլիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ հունիսի 29, ժամը … Read more

Ակումբային ԱԱ-ն հաղթելու գլխավոր հավակնորդները՝ ըստ Goal-ի — Armsport.am

Հեղինակավոր Goal պորտալը հրապարակել է ԱՄՆ-ում ընթացող ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության գլխավոր ֆավորիտների վարկանիշը։ Առաջին տեղում է «Մանչեսթեր Սիթին», որը մրցաշարի գլխավոր ֆավորիտի կարգավիճակն է ստացել՝ խմբային փուլի վստահ ելույթներից հետո։ Երկրորդ տեղում է ՊՍԺ-ն, որն այս մրցաշրջանում կարող է նվաճել արդեն հինգերորդ գավաթը։ Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալը»։ Լավագույն տասնյակում ընդգրկված են նաև՝ … Read more

Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչի զույգերը — Armsport.am

Ավարտվել է ֆուտբոլի 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլը։ Մրցաշարը կայանում է ԱՄՆ-ում։ Հայտնի են 1/8 եզրափակչի զույգերը, որոնք հետևյալն են՝ «Պալմեյրաս» (Բրազիլիա) — «Բոտաֆոգո» (Բրազիլիա) «Բենֆիկա» (Պորտուգալիա) — «Չելսի» (Անգլիա) «Ինտեր» (Իտալիա) — «Ֆլումինենսե» (Բրազիլիա) «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) — «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա) ՊՍԺ (Ֆրանսիա) — «Ինտեր Մայամի» (ԱՄՆ) «Ֆլամենգո» (Բրազիլիա) — «Բավարիա» (Գերմանիա) … Read more

🎥 ՊՍԺ-ն և Բոտաֆոգոն դուրս եկան Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչ

Ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» հաջողությամբ ապահովեցին իրենց տեղը 2025 թվականի Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակչում՝ B խմբի խմբային փուլի ավարտից հետո: Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում ՊՍԺ-ն հզոր խաղ ցուցադրեց՝ 2:0 հաշվով հաղթելով ամերիկյան «Սիեթլ Սաունդերսին»։ Փարիզյան ակումբի կազմում աչքի ընկան Խվիչա Կվարացխելիան, ով գոլ խփեց 35-րդ րոպեին, և Աշրաֆ Հակիմին, ով գրավեց մրցակցի … Read more

🎥 Ես կնախընտրեի կնոջս․ Բոտաֆոգոյի սեփականատերը ՊՍԺ-ի դեմ հաղթանակից հետո ուղիղ եթերում համբուրել է մարզչին

ՖԻՖԱ-ի ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի երկրորդ տուրում բրազիլական «Բոտաֆոգոն» սենսացիոն հաղթանակ տարավ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ի նկատմամբ՝ 1:0: Ռենատո Պայվայի հետխաղային հարցազրույցի ժամանակ բրազիլական ակումբի սեփականատեր Ջոն Տեքստորը, ուրախանալով թիմի հաղթանակով, ուղիղ եթերում գրկեց մարզչին և համբուրեց նրա այտը։ «Ես կնախընտրեի կնոջս համբույրը, բայց դե, լավ…»,- կատակեց Պայվան։ El dueño del … Read more