Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք, չենք դնի ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան

«Մենք երբեք խնդիր չենք դրել, չունենք, չենք դնի ճգնաժամ ստեղծել Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում»,- Երևանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի հետ համատեղ ասուլիսում ասել է Նիկոլ Փաշինյանը։ Նա նշել է, որ Հայաստանը գործում է իր երկրի շահերի շրջանակներում. «Բնականաբար, մենք միջազգային մեր ոչ մի գործընկերոջ շահերը չենք արհամարհում, բայց որևէ այլ գորընկերոջ շահերը չենք կարող ավելի բարձր … Read more

Ինչ են քննարկել Փաշինյանը և ֆոն դեր Լայենը – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։ Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի … Read more

«Ուրսուլա, դու չարիք ես»․ բողոքի ակցիա կառավարության դիմաց (լուսանկարներ) – Live News

Մինչ կառավարությունում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ, շենքի դիմացի մայթին քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով քաղբանտարկյալների ազատ արձակում։ Մարդիկ այստեղ են եկել ՔԿՀ-ներում, տնային կալանքներում գտնվող սրբազանների, քաղաքական-հասարակական գործիչների լուսանկարներով՝ հիշեցնելով, որ նրանք բանտարկված են իրենց քաղաքական հայացքների, ազատ խոսքի համար։  

Ինչպես չսառչել, եթե գազը հանկարծ թանկանա․ ԵՄ-ն խոստանում է «փրկել» Հայաստանի էներգետիկ ճգնաժամը

Աշխատանքային այցով այսօր՝ հուլիսի 2–ին, Հայաստան ժամանած Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը խորհուրդ է տվել Երևանին, թե ինչպես խուսափել էներգետիկ ճգնաժամից այն դեպքում, եթե Ռուսաստանը դադարեցնի գազի մատակարարումները կամ բարձրացնի դրա գինը։ Խորհուրդը հնչել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։ Սկզբում Լայենը հայտարարել է համապատասխան ռազմավարություն ունենալու անհրաժեշտության մասին և հավելել, … Read more

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահը

Հայաստան է ժամանել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այցի շրջանակում տեղի է ունենալու Փաշինյանի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։

ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Իլհամ Ալիևն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին: Հանդիպման ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է։ «ԵՄ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին։ Պատրաստ ենք խթանել խաղաղությունը ոչ թե թղթի վրա, այլ իրական կյանքում, և մենք պետք է աշխատենք այդ ուղղությամբ այսօր … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան. վաղը կգա Հայաստան

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնյաներ։ Վաղը նախատեսված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան, վաղն էլ՝ Հայաստան կգա

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և այլ պաշտոնյաներ։ Նշենք, որ վաղը նախատեսված է Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան։

Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Ադրբեջան, վաղը կլինի Հայաստանում • Tribune.am

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջանի Հանրապետություն։ Այս մասին հայտնել է APA-ի թղթակիցը։ Օդանավակայանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին դիմավորել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Եվրոպական Միության (ԵՄ) ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը և այլ պաշտոնյաներ։ «Եվրոպական միությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, … Read more