Ինչ են քննարկել Փաշինյանը և ֆոն դեր Լայենը – Live News

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։ Նախ տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Եվրոպական հանձնաժողովի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը։ Իր խոսքում վարչապետը ողջունել է Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և հիշեցրել, որ վերջին երկու ամսում սա նրա երկրորդ այցն է Հայաստանի … Read more

Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանից հետո կայցելի նաև Ադրբեջան – Live News

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հուլիսի 1-ին կմեկնի նաև Ադրբեջան:Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան: Այս մասին հայտնում է «Ռոյթերզ» գործակալությունը՝ վկայակոչելով ԵՄ հայտարարությունը, նշելով, որ Հայաստանն այժմ Ռուսաստանի կողմից ենթարկվում է քաղաքական ճնշման։ ԵՄ-ից հայտնել են, որ ֆոն դեր Լեյենը կայցելի նաև Ադրբեջան։

Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի է մոտենում Եվրոպային․ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։ Շնորհավորանքը տարածվել է անգլերեն և հայերեն տարբերակով․  «2018 թվականին Ձեր գլխավորած «Թավշյա հեղափոխության» ոգին կենդանի է և ուժեղ։  Մենք խորապես գնահատում ենք մեր գործընկերությունը ժողովրդավարական Հայաստանի հետ, որն ավելի է մոտենում Եվրոպային։  Մենք Հայաստանի կողքին ենք»։

Եվրոպական միությունը հրատապ կերպով Հայաստանին է հատկացնում ավելի քան 50 միլիոն եվրո

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությունը քայլեր է ձեռնարկում Հայաստանին աջակցելու համար՝ սկզբնական 50 միլիոն եվրոյի համապարփակ տնտեսական փաթեթով։ Այս քայլը կատարվել է այն բանից հետո, երբ Հայաստանը բախվել է Ռուսաստանի կողմից առևտրային սահմանափակումների, որոնք սրել են երկու երկրների միջև լարվածությունը։ ԵՄ փաթեթը նպատակ ունի հակակշռել Հայաստանի վրա տնտեսական ազդեցությունը՝ ամրապնդելով նրա … Read more