Հայաստանում համակարգն այնպիսին է, որ ստացվում է՝ ավագ դպրոցը սովորեցնում է չսիրել կրթությունը, չսովորել. Արման Թաթոյան

Նոյեմբեր 18,2025 19:06 «Հայաստանում համակարգն այնպիսին է, որ ստացվում է` ավագ դպրոցը սովորեցնում է չսիրել կրթությունը, չսովորել»,- այս մասին Ուսանողների միջազգային օրվա առթիվ կազմակերպված դասախոսության ժամանակ ասել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նա նշել է, որ իրենք առաջարկելու են փոխել տրամաբանությունն ամբողջությամբ. դպրոցն ավարտող աշակերտը պետք է լինի ինքնակայացած և ինքնակերտած։ Չսպասի՝ … Read more

Հայաստանում ուսանողը միշտ եղել է փոփոխության շարժիչ ուժը – Live News

Այսօր Ուսանողների միջազգային օրն է։ Հայաստանում ուսանողը միշտ եղել է փոփոխության շարժիչ ուժը, ոչ միայն լսարաններում կրթություն ստացող երիտասարդ, այլ հասարակական վերաբերմունք ձևավորող, հարցեր բարձրացնող և անարդարության դեմ կանգնող քաղաքացի։ Սակայն վերջին տարիներին ակնհայտ է մի բան՝ իշխանությունը փորձում է թուլացնել հենց այդ ուժը։ Ուսանողական ինքնակառավարման մարմինների հեղինակազրկում, բուհերում տարաբնույթ ճնշումներ, կրթության որակի անկում, ուսման … Read more

Մարդու իրավունքների պաշտպանն ուսանողներին հորդորել է կյանքի ընթացքում հանդիպող մարտահրավերները դիտարկել որպես զարգացման հնարավորություն

Մեկնարկել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Լոռու մարզ: Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողների միջազգային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան՝ ուսանողների հետ հանդիպելու և նրանց տոնը շնորհավորելու նպատակով։ Պաշտպանն իր ուղերձում, մասնավորապես, նշել է. «Սիրելի՛ ուսանողներ, Շնորհավորում եմ Ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ Այս օրը … Read more

«Մի վախեցեք նորարարություններից, եղեք համարձակ, ստեղծեք, պրպտեք». Վարդան Ղուկասյանի ուղերձը

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով կալանավորված է, ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։ «Շնորհավորում եմ ձեզ՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ: Այդ տարիները յուրահատուկ են. ուսանողական տարիներին եք առաջին անգամ ինքներդ ձեզ բացահայտում, ինքնուրույն որոշումներ կայացնում, ծանոթանում նոր ընկերների հետ և ստեղծում հիշողություններ, որոնք մի ամբողջ կյանք ձեզ հետ կլինեն: Ձեր էներգիան, հետաքրքրասիրությունն ու համառությունը … Read more

«Մի՛ վախեցեք խնդիրների մասին խոսելուց․ դեպի լուծում տանող առաջին քայլը դրանց մասին բարձրաձայնելն է». Ժաննա Անդրեասյանի շնորհավորանքը՝ ուսանողների միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ, այսօր ողջ աշխարհում նշվում է Ուսանողների միջազգային օրը՝ որպես պայքարի և համերաշխության օր։ Այս մասին նշված է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Համալսարաններն ու ուսանողները, ակադեմիական միջավայրը պատմականորեն հանդես են եկել որպես քաղաքակրթությունների զարգացման միջավայր։ Հնարավոր չէ զարգացնել պետությունը, եթե չի զարգանում կրթական համակարգը, եթե մեր հանրության ներսում չեն ձևավորվում անհրաժեշտ բարձրորակ մասնագիտական կադրեր, … Read more