ՀԷՑ-ի աշխատակիցներին հրահանգել են չներկայանալ Սամվել Կարապետյանի դատական նիստին. Past.am

Բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստից առաջ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում ստեղծվել է լարված մթնոլորտ։ Աշխատակիցները հայտնում են, որ ղեկավարությունից ստացել են հստակ հանձնարարություն՝ չներկայանալ դատարանի բակ՝ Կարապետյանին աջակցելու կամ դատական պրոցեսին հետևելու նպատակով, գրում է Past.am–ը։ Չնայած մարդկանց աշխատանքն ավարտվում է 17.30, իսկ նիստն սկսվում է  18։00։ Ընկերության ներկայիս ղեկավարությունը … Read more

Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը. Ռոբերտ Ամստերդամ․ ՈՒՂԻՂ

Ադրբեջանի կառավարությունը 2 հայ միլիարդատերերի հետևից է ընկել` Ռուբեն Վարդանյանի և Սամվել Կարապետյանի: Այս մասին Երևանում տեղի ունեցող ասուլիսի ընթացքում ասել է գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը: «Սամվել Կարապետյանի ազատազրկումը ցույց է տալիս գործող իշխանության վախերը»,- նշել է նա: «Մինչև հունիսի 17-ը Սամվել Կարապետյանը քրեական վարույթով անգամ որպես վկա ներգրավված չէր, մեկ էլ հանկարծ … Read more

ՔՊ ներկայացուցիչները միտումնավոր խեղաթյուրում են Նարեկ Կարապետյանի հայտարարությունները

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները միտումնավոր խեղաթյուրում են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հայտարարությունները՝ մեկնաբանելով նրա հայտարարությունները իրենց օգտին։ Այս մասին հայտնում է «Մեր ձևով» շարժման մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։ ««Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Նարեկ Կարապետյանը հստակ ընդգծեց, որ շարժումը չի քննարկում և ապագայում չի էլ քննարկելու … Read more

Քաղաքական հետապնդման նոր փուլ. Սամվել Կարապետյանին առաջադրվել է ևս մեկ մեղադրանք

Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի հայտարարությունը․ «Առանց կարճելու տնտեսական բնույթի մեղադրանքներով դրվագները, այսինքն, պարզապես անտեսելով դատարանի՝ պարտադիր կատարման որոշումները, քննչական մարմինն օրերս սահմանեց շարունակական ապօրինության նոր նշաձող. առաջադրեց տնտեսական բնույթի ևս մեկ մեղադրանք՝ առանց որևէ առնչության տվյալի, առանց որևէ նվազագույն իրավական և օրինական հիմքի: Այս գործողություններն իրավական տրամաբանությունից դուրս են: Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման անվիճելի … Read more

Սամվել Կարապետյանի պաշտպանությունը ՀԾԿՀ պետի կատարած հանցագործության վերաբերյալ զեկույց կներկայացնի

Սամվել Կարապետյանի պաշտպանությունը զեկույց կներկայացնի ՀԾԿՀ ղեկավարի կատարած հանցագործության վերաբերյալ։ Այս մասին սեպտեմբերի 15-ին մամուլի ասուլիսում հայտնել է բարերար և գործարար Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը։ Նրա խոսքով՝ փաստաբանները ներկայումս ուսումնասիրում են ՀԾԿՀ ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանի գործողությունները, և այդ գործողությունները լուրջ խախտման նշաններ ունեն։ Նա հիշեցրել է, որ Ստոկհոլմի արբիտրաժի որոշման հրապարակումից հետո պաշտպանությունը կապ … Read more

ՍԴ-ն չի շտապում պարզել ՀԷՑ-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը

ՍԴ-ն չի շտապում պարզել  «ՀԷՑ»-ը խլելու վերաբերյալ իշխանությունների ընդունած օրենքի սահմանադրականության հարցը։ Արդեն 1,5  ամիս է, ինչ  ՍԴ-ն ձգձգում է ԱԺ ընդդիմադիր երկու խմբակցությունների կողմից ներկայացված դիմումը վարույթ ընդունելու հարցը, ասել է թե՝ կառույցը չգիտի՝ ինչպես վարվել դիմումի հետ, ստիպված ձգձգում է՝ խախտելով օրենքով նախատեսված ժամկետները։ «Փաստնֆո»-ի փոխանցմամբ, դիմումատու Արծվիկ Մինասյանը կասկածներ ունի՝ ՍԴ դատավորների … Read more

Դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն աշխատում է Հայաստանի ապագայի համար․ Սամվել Կարապետյանի ուղերձը

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, կալանավորված գործարար, բարերար Սամվել Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շնորհավորում եմ բոլորին «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման մեկնարկի կապակցությամբ։Այսուհետ հայրենիքի օգտին մեր աշխատանքները կդառնան ավելի կազմակերպված։ Տարբեր ոլորտների համար կմշակվեն ծրագրեր, որոնք կօգնեն բերել բարեկեցություն մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Սիրելի՛ հայրենակիցներ,միանալով այս շարժմանը՝ դուք կդառնաք մի մեծ թիմի մաս, որն … Read more

Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն արձագանքել է ճեպազրույցում արված Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։ «Այսօր Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է. «Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք … Read more