Արբիտրաժի որոշումները չեն կատարում, բայց միջոցառումներին գնում են
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 17-18-ը աշխատանքային այցով կգտնվի Նիդեռլանդներում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ մանրամասնելով, որ Հաագայում նախարար Միրզոյանը կմասնակցի Մշտական արբիտրաժային դատարանին Հայաստանի անդամակցությանը նվիրված միջոցառմանը։ Կայանալու է հանդիպում Նիդերլանդների ԱԳ նախարար Դավիդ վան Վելի հետ։ Ծրագրված են նաև այլ հանդիպումներ: