Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին. Նարեկ Կարապետյան

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանն արձագանքել է ճեպազրույցում արված Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը։

«Այսօր Փաշինյանը արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Կառավարությունից արձանագրվել է դիրքորոշում, համաձայն որի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշումը պարտադիր է, նշել է.

«Ով նման դիրքորոշում է հայտնել, թող դիմում գրի՝ գնա։ Կառավարությունը ես եմ, չի կարող որևէ մեկն իմ դիրքորոշմանը հակասող կարծիք ունենալ։ Եթե կան նման մարդիկ Կառավարությունում, թող դիմում գրեն, գնան, հակառակ դեպքում՝ ես կհեռացնեմ նրանց»։

Մեր իրավաբանական թիմը շնորհակալություն է հայտնում վարչապետ Փաշինյանին։ Եվս մեկ նման հայտարարություն, և արբիտրաժային դատարանում մեր վերջնական հաղթանակն անխուսափելի կլինի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Կարապետյանը։

Leave a Comment