ԲԴԽ–Փաստաբանների պալատ փոխադարձ հայտարարություններ․ կողմերի դիրքորոշումները

Փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել փաստաբանական համայնքի  հորդորելով զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից: Հայտարարությանը ի պատասխան Փաստաբանների պալատը փետրվարի 23-ին հայտարարություն տարածեց, որով Փաստաբանական պալատի խորհուրդը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ հայտարարությունը: Անձամբ արձագանքեց նաև Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ։ Iravaban.net-ը հայտարարության վերաբերյալ երկու կողմերին … Read more

Մոլդովայում գրասենյակ կբացվի, որը կզբաղվի նաև Հայաստանով. Ռոբերտա Մեցոլա

Մենք ողջունում ենք Հայաստանի հաստատուն հանձնառությունը՝ խորոցնելու կապերը ԵՄ-ի հետ։ Այս մասին Ստրասբուրգում Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան: «Մեր պարագայում կա քաղաքական երկխոսություն, ավելին նաև անվտանգության, առևտրի, տարածաշրջանային կապակցվածության ոլորտներում մենք իսկապես ուզում ենք խորացնել մեր համագործակցությունը: Հայաստանի հետ մեր հարաբերությունները էապես ավելացել են, մեր հայ բարեկամների վերջին ամիսների … Read more

Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձը տարբեր պատրվակներով զանգահարել է իր հարևանությամբ բնակվող անչափահասին և փորձել հանդիպել:  Հերթական անգամ՝ կոնֆետ հյուրասիրելու մտացածին պատրվակով, անձն անչափահասին նստեցրել է ավտոմեքենան և … Read more

Մարատ Դավթյանը նշանակվել է Զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալ

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը նոր հրաման է ստորագրել պաշտոնի նշանակելու վերաբերյալ։ Հրամանի համաձայն Արդարադատության երրորդ դասի խորհրդական Մարատ Դավթյանը նշանակվել է Զինվորական քննչական գլխավոր վարչության վերահսկողության վարչության պետի տեղակալ ։ Մինչ այժմ Դավթյանը զբաղեցնում էր նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը։ Պաշտոնից ազատվել է 2026 թվականի մարտի 11-ին։

Միշտ որոշել են ու որոշելու են ձեր փոխարեն, իհարկե հայտարարելով, թե սիրում են ձեզ. Հակոբ Բադալյան

Ընդհանրապես, այս թեման մեր հանրությունում ունի չափազանց լղոզված եւ նենգափոխված ընկալում անգամ այն հանրային շերտերում, որոնք հստակ գնահատում են Նիկոլ Փաշինյանի քաղաքականության վտանգավորությունն ու դեմ են այդ քաղաքականությանը: Այդ ամենով հանդերձ, նրանք դեմ են նաեւ այսպես ասած «նախկիններին», «Ռուսաստանի հետ կապ ունեցողներին», «նախկինների հետ կապ ունեցողներին»: ՄԻ խոսքով, առաջնորդվում են հետեւյալ տրամաբանությամբ՝ «սա վատն է, … Read more

Ո՞վ է վարձել «Apollo»-ին՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ արշավ իրականացնելու համար և որքա՞ն գումար է վճարվել. Հայ դատ

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի հայտարարությունը. Լոնդոնում տեղակայված «Apollo Strategic Communications» կազմակերպությունը 2026թ․ մարտի 2-ին, ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված նամակով վերջիններիս խմբագիրներին առաջարկել է «ոչ հրապարակային քննարկումներ»՝ նպատակ ունենալով արատավորել  Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին, արժեզրկել ու վարկաբեկել դրա գործունեությունը։ Ամերիկյան լրատվամիջոցներին ուղարկված փակ նամակը հայտնվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի մոտ։ Ուշագրավ է՝ Հայ դատի Ամերիկայի … Read more

Քաղաքական ուժերը  մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարել. ԿԸՀ նախագահ

Երբ սկսվում է պաշտոնական քարոզարշավի շրջանը, սա ոչ թե իրավունքի շրջան է, այլ սահմանափակումների, այսինքն՝ քաղաքական ուժերը  մինչև քարոզարշավի մեկնարկն ազատ են քարոզչություն կատարելու, այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով փաստին, որ թեև քարոզարշավը պաշտոնապես չի մեկնարկել, փակցված Հայաստանի մի շարք բնակավայրերում ՔՊ-ի նախընտրական պաստառներ են փակցված։ Ըստ նրա՝ քաղաքական ուժերը, որոնք ՏԻՄ կամ … Read more

Արդյոք պատրաստվում է ԿԸՀ-ն «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժի անունով քվեաթերթիկ առանձնացնել

Քաղաքական ուժերն իրենց անունները, իրենց ծրագրերն իրենք են որոշում։ Մենք գործ ունենք կուսակցությունների կամ կուսակցությունների դաշիքների հետ, այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվում են «Բոլորին դեմ եմ» քաղաքական ուժի անունով քվեաթերթիկ առանձնացնել։ Նա նշեց, որ երբ ապրիլի 13-23-ն ընկած ժամանակահատվածում ԿԸՀ կգա «Բոլորին դեմ եմ» կամ … Read more

Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել Իլհամ Ալիևին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Հեռախոսազանգի ընթացքում ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանը աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով Իրան ուղարկված մարդասիրական օգնության տեղափոխման պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է Բաքուն։