Փետրվարի 20-ին Բարձրագույն դատական խորհուրդը հայտարարություն էր տարածել փաստաբանական համայնքի հորդորելով զերծ մնալ դատավորների մասին արատավորող տեղեկություններ և վիրավորանք պարունակող հրապարակումներից:
Հայտարարությանը ի պատասխան Փաստաբանների պալատը փետրվարի 23-ին հայտարարություն տարածեց, որով Փաստաբանական պալատի խորհուրդը դատապարտում է փաստաբանների մասնագիտական գործունեության կապակցությամբ ԲԴԽ հայտարարությունը: Անձամբ արձագանքեց նաև Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը ։
Iravaban.net-ը հայտարարության վերաբերյալ երկու կողմերին առաջարկեց պարզաբանմամբ հանդես գալ և մանրամասն ներկայացնել իրավիճակը։ Ի պատասխան ԲԴԽ-ից նախ նշեցին որ ավելի ուշ կանդրադառնան հարցին, իրենց խոսքով՝ Արա Զոհրաբյանի դիմումին պատասխանելուց հետո։ Ավելի ուշ հայտնեցին, որ թեման այլևս ակտուալ չեն համարում և այլևս չեն անդրադառնա դրան։
Արա Զոհրաբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ որևէ պատասխան ԲԴԽ-ից որևէ պատասխան կամ արձագանք իրենց հայտարարության վերաբերյալ չի ստացել։ Զոհրաբյանի հետ զույցն առավել մանրամասն տեսանյութում։