Ինչպես է հաշվարկվում կենսաթոշակի բարձրացումը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել անդրադառնալով կենսաթոշակների հաշվարկման գործընթացին։ Երեկ մի տեսանյութ ընկավ աչքովս, որը հիմա միասին կնայենք, և ես դրանից հետո այն կմեկնաբանեմ, ֊նշել է Թորոսյանը։ Տեսանյութում կինը նշում է․ «Քրտնել եմ, աշխատել եմ, ով որ էլ իրանց տանը քնել է, նրա թոշակն են … Read more

Մենք վերջ կդնենք Պարսից ծոցի տարածաշրջանում նրանց գոյությանը. Սայիդ Խաթիբզադե

Իրանը զգուշացրել էր հարևան երկրներին. Մենք այլ ընտրություն չունենք՝ Իրանը շրջապատող տարածքներում ԱՄՆ ներկայությանը վերջ դնելուց բացի։ Մենք ամերիկացիներին եւ մեր հարեւաններին ասել ենք. եթե նրանք ցանկանում են վերջ դնել երկրի վրա հնագույն քաղաքակրթությանը, ապա մենք վերջ կդնենք Պարսից ծոցի տարածաշրջանում նրանց գոյությանը: Սայիդ Խաթիբզադե, Իրանի արտգործփոխնախարար

Քաղաքացին այրվող տարա է նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ

Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է մեկ անձ փորձում հրկիզել ԱԱԾ շենքը։ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը Iravaban.net-ին հայտնեց, որ հանցագործություն կատարելու կասկածանքով 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին։

Արշակունյաց պողոտայի շենքից մեկի բակում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի

Մարտի 6-ին՝ ժամը 19։45-ի սահմաններում, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն զանագահարած քաղաքացին հայտնել է, որ քաղաք Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի հասցեներից մեկում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նշված հասցեում հայտնաբերվել է 61-ամյա Ռ․ Ա․-ի դին։ Դեպքի հանգամանքները պարզվում են։

Բաքվում կանխվել են ահաբեկչական գործողություններ․ Ադրբեջանը մեղադրում է Իրանի ԻՀՊԿ-ին

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ կանխել է ահաբեկչական գործողությունների նախապատրաստումն ու հետախուզական տեղեկատվության հավաքագրումը, որոնք իրականացվում էին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից։Ըստ հաղորդագրության՝ հնարավոր թիրախների թվում եղել են Բաքու–Ջեյհան նավթամուղը, Ադրբեջանում Իսրայելի դեսպանատունը, լեռնային հրեաների կրոնական համայնքի ղեկավարներից մեկը, ինչպես նաև «Աշկենազի» սինագոգը։Նշվում է, որ երկրի տարածք էին տեղափոխվել երեք … Read more

Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել․ ԱԳՆ

«Դեսպանությունն օրական ստանում է միջինում 15-20 հեռախոսազանգ, որոնք հիմնականում վերաբերում են Հայաստան-Իրան սահմանի անցանելիությանը։ Իրանից Հայաստան և Հայաստանից Իրան սահմանային անցումները հայաստանյան կողմում իրականացվել են բնականոն ռեժիմով։ Ընդհանուր առմամբ, Իրանից Հայաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիների՝ սովորականից էապես տարբերվող հոսք չի նկատվել: Իրանում կապի սահմանափակումներով պայմանավորված՝ ՀՀ դեսպանությունը նաև աջակցում է Իրանում գտնվող հայերի վերաբերյալ տեղեկությունների փոխանցմանը … Read more

Փրկարարական աշխատանքում կնոջ դերը կարող է լինել նույնքան արդյունավետ, որքան տղամարդունը․ փրկարար

Iravaban.net-ը սկսել է նոր նախագիծ՝ «Կին փրկարարները», որի շրջանակում զրուցել ենք ՀՀ ՆԳ նախարարության ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարար, ավագ սերժանտ Լիդիա Մաթևոսյանի հետ։ Լիդիան փրկարարի մասնագիտությունը ընտրել է գիտակցաբար և աշխատում է արդեն 11 տարի։ Նրա համար կարևոր է լինել մի ոլորտում, որտեղ իր աշխատանքն ու գործողությունները իրական նշանակություն ունեն մարդկանց կյանքի և … Read more

Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել է կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

Տեխնիկական զննության ու գազաբալոնների ստուգման ոլորտում նոր պահանջ

Կարևոր փոփոխություններ են կատարվել մեքենաների տեխնիկական զննության և գազաբալոնային սարքավորումների ստուգաչափման բնագավառում։ Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ըստ նախարարի, այսուհետ տվյալ տարածքներում տեսախցիկի առկայությունը պարտադիր պայման է լինելու։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։

«Հյուսիս-Հարավ»-ը՝ նոր ռիսկերի պայմաններում. Վահե Դավթյան

Մերձավոր Արևելքում ռազմական էսկալացիան արդեն սկսում է ազդել միջազգային լոգիստիկ նախագծերի վրա։ Այդ ազդեցությունը նկատելի է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի վրա, որը վերջին տարիներին դիտարկվում է որպես եվրասիական լոգիստիկայի կարևորագույն ուղղություններից մեկը։ 2025 թ. միջանցքի ցուցանիշները բավական բարձր էին։ Կոնտեյներային փոխադրումները աճել էին շուրջ 60%-ով՝ հասնելով 11,5 հազ. TEU-ի (20-ֆուտանոց էկվիվալենտ), իսկ երկաթուղային բեռնափոխադրումների … Read more