ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է TASS-ը։
Հեռախոսազանգի ընթացքում ՌԴ նախագահը երախտագիտություն է հայտնել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանմանը աջակցելու, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանի միջոցով Իրան ուղարկված մարդասիրական օգնության տեղափոխման պայմաններ ստեղծելու համար, հաղորդում է Բաքուն։