Որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել. ԱԺ նախագահը՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ազատ չարձակելու Ադրբեջանի հայտարարության մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր որևէ կերպ չմեկնաբանեց Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատարձակումը բացառված է։ «Որևիցե մեկնաբանություն չեմ կարող անել. կարող եմ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են այնտեղ, իրենց հետ կապված աշխատանքներ ենք տարել, տանելու ենք անընդմեջ։ Դրա համար ինչքան ժամանակ պահանջվի՝ անելու ենք»,-  լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ … Read more

Դա մարդկանց աշխատավարձն է, որը հավաքվել է և տարվա վերջում է տրվել. ասեմ ավելին՝ էլի է տրվելու. Ալեն Սիմոնյանը՝ պարգևավճարների մասին

Այն մարդիկ, ովքեր պետք է տատիկ-պապիկների աշխատավարձերը բարձրացնեն, այդ մարդիկ պետք է արհեստավարժ լինեն, այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Այն մարդիկ, ովքեր տատիկ-պապիկների հոսանքի վարձի գործով են զբաղվում, խաղաղություն են բերում ու պետության բոլոր ուղղություններով աշխատում են ու ամեն ինչի մեջ մեղադրվում են, պետք է կարողանան երկիրը ներկայացնեն, նորմալ … Read more

Գետափ գյուղի, նախորդ տարվանից հետախուզվող, 34-ամյա բնակիչը ձերրբակալվել է

Հետախուզվողի վերաբերյալ ստացված օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողներն իրացրին Վայքի գործընկերների հետ։ Հունվարի 15-ի առավոտյան Զառիթափ գյուղում ձերբակալվեց Գետափ գյուղի բնակիչ 34-ամյա տղամարդը։ Անցած տարվա սեպտեմբերից նա հետախուզվում էր ծանր մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:

Կենսաթոշակները կվճարվեն միայն անկանխիկ. վճարման ամբողջ գործընթացը թվայնացվում է

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N670-ն, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-ն, Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Ի՞նչ հիմնական փոփոխություններ են առաջարկվում                                                            … Read more

2018 թվականից սկսած տարկետում է ստացել արդեն 600 քաղաքացի՝ տարբեր կրթական աստիճաններով. Ժաննա Անդրեասյան

Ազգային ժողովը հունվարի 19-ին ՀՀ օրհներգի կենդանի հնչյունների ներքո  սկսել է ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի աշխատանքը: Այն այս գումարման խորհրդարանի վերջին նստաշրջանն է: Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է Ազգային Ժողովից։ Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի … Read more

2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները դուրս կբերվեն շրջանառությունից

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշման համաձայն՝ 2026 թ. ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները բնականոն մաշվածության արդյունքում դուրս կգան շրջանառությունից։  Այս մասին որոշումը Կենտրոնական բանկը ընդունել է ապրիլի 28-ին։ 2017 թ. հուլիսի 11-ին ԿԲ մամուլի հաղորդագրության մեջ հատուկ նշվել էր, որ երկրորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս կբերվեն միայն այն ժամանակ, երբ դրամաշրջանառության ամբողջ շղթայում ներդրվեն 3-րդ … Read more

2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում հարկային ռիսկերը արձանագրվել են շինարարության, կաթնամթերքի արտադրության, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուրադ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել Հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ ՊԵԿ նախագահը կարևորելով անդրանիկ նիստի անցկացումն՝ ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս հենց տարեսկզբից նախանշել 2026 թվականի ուղենիշերը և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը՝ նախանշված ծրագրերն ու նախագծերը լիարժեք իրագործելու համար։ … Read more

Ինչպե՞ս կապահովվի հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց մասնակցությունը դատական նիստերին․ նոր կարգավորումներ

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման դրված ««Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է, որ նոր կարգավորումները կմտնեն ուժի մեջ պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Գործող իրավիճակը և դրա մարտահրավերները Ներկայում գործող Հոդված 265–ով արտագնա դատական նիստ անցկացնելու … Read more

Հունվարի 27-ը սահմանվեց հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր

Ազգային ժողովի 8-րդ գումարման անդրանիկ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին «Հայաստանի Հանրապետության  օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում էր հունվարի 27-ը սահմանել որպես հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր և ոչ աշխատանքային օր։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի խոսքով՝ երկրորդ ընթերցմամբ միայն մեկ բան է փոխվել․ «օրենքը ուժի մեջ … Read more

Սերգեյ Մուրադյանը հերքում է լրատվամիջոցներում՝ ՊԵԿ-ի մասին տարածված տեղեկատվությունը

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի խորհրդական Սերգեյ Մուրադյանը սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է Փաստ օրաթերթի կողմից հրապարակված տեղեկատվությանը, նշելով, որ «փաստը» (տեղեկատվությունը) կեղծ է: Կից ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ։ «Ամենայն պատասխանատվությամբ հերքում եմ Փաստ օրաթերթում, News.am լրատվական հարթակում, asekose.am լրատվական կայքում, pastinfo.am լրատվականում, 5-րդ ալիք լրատվականում, ինչպես նաև Past.am լրատվական կայքում հրապարակված հետևյալ … Read more