Նոան երկարաձգել է Գուստավո Սանգարեի հետ պայմանագիրը — Armsport.am

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Նոան» երկարաձգել է թիմի 28-ամյա կիսապաշտպան Գուստավո Սանգարեի հետ պայմանագիրը 2 տարով՝ ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: «Ես մնում եմ «Նոայում»։ Մեր առջև շատ մարտահրավերներ կան, և ես ամեն ինչ կներդնեմ, որպեսզի հասնենք դրանց իրագործմանը», — նշել է Գուստավո Սանգարեն պայմանագիրը երկարաձգելուց հետո։ Բուրկինա … Read more

Ալեքսանդր Միլկովիչը հեռացել է Նոայից — Armsport.am

Հայաստանի չեմպիոն «Նոան» հայտարարել է սերբ պաշտպան Ալեքսանդր Միլկովիչի հեռանալու մասին: Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է և այն չի երկարաձգվել: 35-ամյա Միլկովիչը «Նոայի» կազմում անցկացրել է երկու մրցաշրջան, մասնակցել 62 խաղի, խփել 3 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում:

🎥 ՊՍԺ, թե՞ Ինտեր․ Նոայի ֆուտբոլիստները կանխատեսել են Չեմպիոնների լիգայի հաղթողին

Հայաստանի գործող գավաթակիր և չեմպիոն «Նոայի» մամուլի ծառայությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևանյան ակումբի ֆուտբոլիստներն ու գլխավոր մարզիչ Ռուի Մոտան կիսվում են իրենց կանխատեսումներով՝ թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՊՍԺ – «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 31-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։

Նոան մրցաշրջանի վերջին խաղում պարտվեց Ալաշկերտին — Armsport.am

ՀՊԼ վերջին՝ 33-րդ տուրում Հայաստանի նորընծա չեմպիոն «Նոան» հյուրընկալվելիս մրցել է «Ալաշկերտի» հետ և նվազագույն հաշվով պարտություն է կրել: Հանդիպումը կայացել է Արմավիրի քաղաքային մարզադաշտում: Տանտերերի կազմում միակ գնդակը հեղինակել է Սարգիս Մեթոյանը՝ 20-րդ րոպեին դառնալով գոլի հեղինակ: Այսօր ավելի վաղ ՀՖֆ պաշտոնական կայքը տեղեկացրեց, որ «Նոայի» և Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը վիրահատության է … Read more

🎥 ՀՊԼ․ Ալաշկերտ – Նոա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր — Armsport.am

Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի վերջին՝ 33-րդ տուրում «Ալաշկերտը» Արմավիր Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում կընդունի «Նոային»։ Հանդիպումը կմեկնարկի 16։00-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Ալաշկերտ»․՝ քիչ անց «Նոա».՝ քիչ անց Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․ ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Նոան հետաքրքրված է եղել Սպերցյանով և Թիկնիզյանով — Armsport.am

Ըստ Metaratings.ru-ի տեղեկությունների՝ հայկական «Նոա» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգային պատրաստվելու նպատակով։ Հայկական ակումբը պաշտոնական առաջարկներ չի ներկայացրել ֆուտբոլիստներին։ Տեղի են ունեցել բանակցություններ խաղացողների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում «Նոան» հայտնել է իր հետաքրքրությունը։ Այնուամենայնիվ, և՛ Սպերցյանը, և՛ Թիկնիզյանը մերժել են տեղափոխության առաջարկը։ «Նոան» դարձել … Read more

🎥 Նոան տանը խնդիրներ չունեցավ Արարատ-Արմենիայի դեմ խաղում — Armsport.am

Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի 32-րդ տուրում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում վստահ հաղթանակ տարավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ (2։0) Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Սերգեյ Մուրադյանը (25-րդ րոպե) և Վիջիլ Պինսոնը (49-րդ րոպե)։ Հիշեցնենք, որ «Նոան» արդեն ապահովել էր չեմպիոնությունը 30-րդ տուրում՝ «Փյունիկի» դեմ խաղում (2։1)։ «Արարատ-Արմենիան» շարունակում է զբաղեցնել մրցաշարային … Read more

🎥 ՀՊԼ․ Նոա – Արարատ-Արմենիա․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր — Armsport.am

Fastex Պրեմիեր Լիգայի 2024/25թթ․ մրցաշրջանի 32-րդ տուրում Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում «Նոան» կընդունի «Արարատ-Արմենիային»։ Հանդիպումը կմեկնարկի 19։00-ին։ Թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ կազմերով․ «Նոա»․՝ քիչ անց «Արարատ-Արմենիա»․՝ քիչ անց Ուղիղ հեռարձակումը՝ ստորև․ ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Լիգա Պորտուգալի նախագահը շնորհավորել է Նոային — Armsport.am

Պորտուգալիայի Բարձրագույն լիգայի՝ Լիգա Պորտուգալի նախագահ Ռեյնալդո Տեյշեյրան շնորհավորել է «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտային, թիմի պորտուգալացի ֆուտբոլիստներ Գոնսալո Սիլվային, Գոնսալո Գրեգորիոյին, Բրունո Ալմեյդային և Հելդեր Ֆերեյրային՝ Հայաստանի չեմպիոնի տիտղոսը նվաճելու կապակցությամբ։ Պաշտոնական նամակում նա նշել է․ «Այս ձեռքբերումը արտահայտում է գերազանցության ճանապարհի գագաթնակետը՝ ոչ միայն ցույց տալով ձեր ունակություններն ու նվիրվածությունը, որոնք առանձնացնում են … Read more

Չեմպիոնական միջանցք ու արժանի պայքար․ Ուրարտուն ոչ-ոքի խաղաց Նոայի հետ — Armsport.am

Հայաստանի Պրեմիեր-լիգայի 31-րդ տուրում «Ուրարտուն» սեփական հարկի տակ ընդունել է «Նոային» և ոչ-ոքի՝ 3։3 հաշվով ավարտել հանդիպումը։ Խաղից առաջ «Ուրարտուի» ֆուտբոլիստները չեմպիոնական միջանցք են կազմել «Նոայի» համար, իսկ խաղի մեկնարկից 9 րոպե անց արդեն առաջ են անցել հաշվի մեջ։ Կարեն Մելքոնյանն է բացել հանդիպման հաշիվը։ 19-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան խփել է պատասխան գնդակը, իսկ 25-րդ … Read more