Ռոսսելխոզնադզորի ղեկավարը խոսել է Հայաստանից մատակարարումների սահմանափակումների պատճառների մասին

«Ռոսսելխոզնադզորի» կողմից Հայաստանից որոշ պարենային ապրանքների մատակարարման սահմանափակումները պայմանավորված են ոչ թե քաղաքականությամբ, այլ հայտնաբերված խախտումներով։ Այս մասին «Ռոսիյսկայա գազետա»-ին տված հարցազրույցում հայտնել Է գերատեսչության ղեկավար Սերգեյ Դանկվերտը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Ես չեմ տեսել, որ որևէ նախագահ ասի` սահմանափակումները քաղաքականացված չեն։ Բայց տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի երկար տարիների … Read more

Հայտնաբերվել է կապրայի բզեզով վարակի դեպքեր․ «Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է ՀՀ-ից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը

2026 թվականի հունիսի 12-ից սկսած՝ Ռոսսելխոզնադզորը սահմանափակելու է Հայաստանից ծագող և առաքվող բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը, ինչպես նաև Ռուսաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ տարանցումը։ Արգելքը ուժի մեջ կմնա մինչև առաքվող ապրանքների անվտանգությունն ու հետագծելիությունն ապահովելու հատուկ ալգորիթմի մշակումը։ Որոշումը կայացվել է կարանտինային օբյեկտների համակարգված հայտնաբերման պատճառով։ Այս տարվա մայիսից սկսած՝ ծառայությունը աստիճանաբար սահմանափակել է հայկական կարանտինային որոշակի տեսակի … Read more

Ռոսսելխոզնադզորը շարունակում է վերահսկել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը

Ռոսսելխոզնադզորը ամսական կտրվածքով մոնիտորինգ է իրականացնում ռուսական շուկա մուտք գործող հայկական արտադրանքի նկատմամբ, հայտնել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը «Մենք այժմ ամսական մոնիտորինգ ենք անցկացնում ռուսական շուկա մուտք գործող արտադրանքի նկատմամբ։ Դիտարկում և վերլուծում ենք։ Եթե մեկ ամսվա ընթացքում որևէ արտադրանքի գծով բացահայտված խախտումների աճ կա, մեր գործընկերները դուրս են գալիս բանակցությունների»,- ասել է Դանկվերտը։ Մայիսի 30-ից … Read more

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայկական ձեռնարկություններում ստուգումներն ավարտել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Ռուսաստանի Դաշնության անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ ավարտվել է անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտներում գործունեություն ծավալող հայկական ընկերություններում մայիսի 20-27-ը հայ և ռուս մասնագետների կողմից համատեղ իրականացված ստուգումների արդյունքների քննարկումը։ Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, ստուգումների արդյունքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կհրապարակվի առաջիկայում։ «Իսկ մինչ այդ երկու … Read more

Գիտե՞ք ինչ է սա նշանակում. Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Ռուսաստանը մայիսի 30-ից կսահմանափակի Հայաստանից ներմուծվող պտղաբանջարեղենային արտադրանքի ներմուծումը, հայտնել է Ռոսսելխոզնադզորը։ https://livenews.am/2026/411387/28/16/36/ Թուրքիա՞ եք գյուղմթերք արտահանելու՝ մեծ դժվարությամբ գործող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով:Օկ: Պարզապես հիշեցնեմ, որ Թուրքիան Եվրոպայում բացարձակ առաջատար է գյուղատնտեսական արտադրության ծավալով: 2023 թ․ տվյալներով այն կազմել է 68,9 մլրդ ԱՄՆ դոլար։ Գյուղատնտեսությունը … Read more

ՌԴ-ն մայիսի 30-ից սահմանափակելու է ՀՀ-ից մրգերի և բանջարեղենի ներմուծումը․ «Ռոսսելխոզնադզոր»

«Ռոսսելխոզնադզոր»-ը 2026 թվականի մայիսի 30-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից առաքվող լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներմուծման նկատմամբ՝ մինչև առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմի մշակումը։ Որոշումն ընդունվել է Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենային արտադրանքի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակիացած դեպքերի կապակցությամբ և բուսասանիտարական բարեկեցությունն ապահովելու նպատակով։ Ստեղծված իրավիճակը սպառնալիք է ներկայացնում երկրի տարածքի բուսասանիտարական վիճակին։ Բացի … Read more

Մոսկվան անցավ պատժամիջոցների, Նիկոլը և նիկոլենք անմիջապես սկսեցին կապիկությունները

Ռուսաստանի ղեկավարությանը, առաջին հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևին, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին, արտգործնախարար Սերգեյ

Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ կան ոչ միայն ծաղիկների, այլև՝ մրգերի ու բանջարեղենի մասով. «Ռոսսելխոզնադզոր»

Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ են արձանագրվում ոչ միայն ծաղիկների, այլև՝ մրգերի ու բանջարեղենի մասով։ Այս մասին «Վեստի» հաղորդման եթերում հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։«Խնդիրն այն է, որ մենք բարդություններ ունենք ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի ու մրգերի մասով»,- նշել է գերատեսչության ղեկավարը։

Ռոսսելխոզնադզորի փորձագետները կստուգեն հայկական ջերմոցներն ու ձկնաբուծարանները

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հրավերով՝ Հայաստանում է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված անասնաբուժական և բուսասանիտարական ոլորտների մասնագետների հետ համատեղ ստուգումներ կիրականացվեն բուսական և կենդանական ծագման արտադրանք ունեցող հայկական մի շարք ընկերություններում։ Տեսչական մարմնից հայտնում են, որ ՍԱՏՄ ղեկավար Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ՝ այսօր տեղի է ունեցել քննարկում «Ռոսսելխոզնադզոր»-ի և … Read more

Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները պահպանվում են․ «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար

Հայաստանից ՌԴ մատակարարվող բուսական և կենդանական ծագման արտադրանքի նկատմամբ բողոքները, որոնք առաջացել էին մի քանի տարի առաջ, պահպանվում են: Այս իրավիճակից ելքը կարող է լինել ԵԱՏՄ շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, որը թույլ է տալիս ապահովել արտադրանքի հետագծելիությունը: Այս մասին հայտարարել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ «Այն տեսականին և արտադրանքի այն քանակը, որը ստացվում … Read more