Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը. Կոպիրկին

Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը իր արտաքին քաղաքական կապերի լայն դիվերսիֆիկացման համատեքստում նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի և Երևանի հարաբերություններում, հայտնել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։ «Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ և, ընդհանուր առմամբ, անթաքույց ազդանշան է տալիս իր գործընկերներին այն մասին, որ նրանք … Read more

Մահափորձ՝ ՌԴ Պաշտպանության նախարարության գեներալի նկատմամբ – Live News

Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ է կատարվել։ Նա հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ Գեներալ-լեյտենանտի դեմ մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննիչների տվյալներով՝ 2026 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից։

Մոսկվայում կրակել են ՊՆ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա

Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ է կատարվել։ Նա հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Րիա նովոստին: Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից։ Գեներալ-լեյտենանտի դեմ մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Բողոքի ցույց Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և քաղբանտարկյալների

Sputnik Armenia. Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց կրկին բողոքի ցույց էր` ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու, Ամենայն հայոց կաթողիկոսի, ձերբակալաված հոգևորականների և մյուս քաղբանտարկյալների: Հավաքվածները վանկարկում էին` «Վեհափառ, վեհափառ»։ Նշենք, որ այսօր պաշտոնական այցով Մոսկվայում է գտնվում ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը Մոսկվայում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ․ ՌԴ ԱԳՆ – Live News

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 5-ին կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը կհանդիպի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում», – ասել է նա։

Ալեն Սիմոնյանը 11 հոգանոց պատվիրակության հետ մեկնում է Մոսկվա

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ կայքում հրապարակված պաշտոնական հրամանագրից։Ըստ այդ հրամանագրի` հայկական պատվիրակությունը բաղկացած է 11 մարդուց` նրանք պատգամավորներ են և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիներ. Ալեն Սիմոնյան – Ազգային ժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյան – ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության … Read more

Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուս-ուկրաինական բանակցություններին

ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը կմասնակցի Աբու Դաբիում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների առաջիկա փուլին: Այս մասին իր սոցիալական ցանցերի էջում գրել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը։ Ռավիդի խոսքով՝ Ուիթքոֆը փետրվարի 3-ին կժամանի Իսրայել, որտեղից կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիում Ուիթքոֆը չորեքշաբթի և հինգշաբթի օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններ կանցկացնի, հայտնել է … Read more

Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպումը հնարավոր է միայն Մոսկվայում. Պեսկով

Կրեմլը պնդում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև շփումները հնարավոր են միայն Մոսկվայում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Զելենսկին առաջարկում է շփումներ, Պուտինն ասել է, որ դրանք հնարավոր են Մոսկվայում։ Այս դիրքորոշումը մնում է մեր դիրքորոշումը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք … Read more

Ո՞ւմ է պետք գլոբալ հակամարտությունը. Մոսկվան շահագրգռված չէ. Մեդվեդև

Ռուսաստանը շահագրգռված չէ գլոբալ հակամարտությամբ, ասել է Մեդվեդևը ՏԱՍՍ-ին, Ռոյթերսին և WarGonzo նախագծին տված հարցազրույցում։ «Մենք խելագար չենք։ Մենք սա հարյուր անգամ ասել ենք։ Ո՞ւմ է պետք գլոբալ հակամարտությունը»,- ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահը։ Մեդվեդևը խոսել է նաև Մոսկվայի և Պեկինի կողմից Գրենլանդիային ուղղված «վտանգի» մասին: Քաղաքական գործչի կարծիքով, Գրենլանդիայի շուրջ իրավիճակը ՆԱՏՕ-ի համար լուրջ … Read more

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, Մոսկվան կշարունակի այն զարգացնել՝ ի շահ երկու պետությունների ժողովուրդների, միջազգային անվտանգության և կայունության ամրապնդման։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրամանագիր, որը թույլ է տալիս Միացյալ Նահանգներին ներմուծման մաքսատուրքեր սահմանել … Read more