Քննարկվել են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև միջխորհրդարանական համագործակցության հարցերը

24 Օգոստոսի, 2026 Ռուբինյանն օգոստոսի 24-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։ Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր։ Ընդգծվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունն ու զարգացնել երկարաժամկետ, փոխշահավետ համագործակցությունը։

Ռուսաստանի դեսպանին հրավիրել են Ադրբեջանի ԱԳՆ • Tribune.am

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։ Նիստի ընթացքում Միխայիլ Եվդոկիմովին խիստ բողոք են հայտնել հուլիսի 5-ի երեկոյան Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գտնվող SOCAR բենզալցակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ։ Համապատասխան նոտա է ուղարկվել ռուսական կողմին։

Մոսկվան պատրաստ է քննարկել «Թրամփի ուղուն» Ռուսաստանի միանալու հնարավորությունը. Կոպիրկին

Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցումը իր արտաքին քաղաքական կապերի լայն դիվերսիֆիկացման համատեքստում նոր մարտահրավերներ է ստեղծում Մոսկվայի և Երևանի հարաբերություններում, հայտնել է Երևանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Россия 24» հեռուստաալիքի եթերում։ «Մենք գիտենք, որ ԵՄ-ն այժմ թշնամական քաղաքականություն է վարում Ռուսաստանի Դաշնության հանդեպ և, ընդհանուր առմամբ, անթաքույց ազդանշան է տալիս իր գործընկերներին այն մասին, որ նրանք … Read more