Մոսկվայում կրակել են ՊՆ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի վրա
Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ է կատարվել։ Նա հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է Րիա նովոստին: Անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից։ Գեներալ-լեյտենանտի դեմ մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ։