Մահափորձ՝ ՌԴ Պաշտպանության նախարարության գեներալի նկատմամբ – Live News
Մոսկվայում Ռուսաստանի պաշտպանության նախարարության գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևի դեմ մահափորձ է կատարվել։ Նա հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնել է Քննչական կոմիտեն։ Գեներալ-լեյտենանտի դեմ մահափորձի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննիչների տվյալներով՝ 2026 թվականի փետրվարի 6-ին Մոսկվայի Վոլոկոլամսկոե մայրուղու վրա գտնվող բնակելի շենքում դեռևս անհայտ անձը մի քանի կրակոց է արձակել տղամարդու վրա և փախել դեպքի վայրից։